Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տարեցների խնամքը մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է 29.07.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ օրերս տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նախագահ Արթուր Թորոսյանի և իր աշխատանքային թիմի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետն ու աշխատակիցները: Հանդիպման ընթացքում Արթուր Թորոսյանը ներկայացրեց ասոցիացիայի գործունեությունը, կատարված աշխատանքները: Մանրամասն անդրադարձ եղավ նաև ներկայում Վայք քաղաքում իրականացող տարեցների տնային խնամքի ծառայության ծրագրին։ Մարզպետն իր խոսքում նշեց, որ կարևորում է մարզային իշխանությունների, ՏԻՄ-երի և հասարակական կազմակերպությունների փոխհամաձայնեցված համագործակցությունը մարզում՝ շեշտելով, որ այդ կերպ շահառուի համար կմեծանա իրականացվող ծրագրի արդյունավետությունը:Նա նշեց նաև,

Մեր ժամանակների հերոսը. Արմինե Աղաջանյան 29.07.2020
Մասնագիտությամբ արևելագետ Արմինե Աղաջանյանը կրթությունը ստանալուց հետո վերադառնում է հայրենի Եղեգնաձոր քաղաք, իրականացնելու իր երազանքը. Արմինեն ստեղծում է կրթամշակութային հարթակ, ստեղծարար միջավայր, ուր տեքստիլ արտադրության, ձեռքի աշխատանքի միջոցով հագուստներին են փոխանցվում վայոցձորյան բնության գույներն ու վերակենդանացնում միջնադարյան ճարտարապետների զարդանախշերը։

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ -ը հաջողությամբ իրականացնում է Դուալ կրթություն 28.07.2020
Վերջին տարիներին ՄԿՈՒ (մասնագիտական կրթություն և ուսուցում) ոլորտը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում՝ հանդիսանալով անհատական, տնտեսական և սոցիալական կարողությունների առաջմղման կարևորագույն շարժիչ ուժ: Այն կարևոր դեր է կատարում երիտասարդների զբաղվածության խթանման գործում և ապահովում է երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հմտություններ: Արդեն երեք տարի է, ինչ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում Հայաստանի մասնագիտական կրթական հաստատություններում փորձարկվում է դուալ համակարգը՝ գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում: Աշխատանքի վրա հիմնված ուսուցման հեռանկարային այս մոդելը՝ դուալ համակարգը, լավագույն հնարավորությունն է ընձեռում ուսանողներին՝ դասեր քաղելու անմիջապես աշխատանքային գործընթացներից՝
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 251 դեպք: Փաստացի բուժում է ստանում 129 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 114: Մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 502 նմուշառում, վերահսկվել է՝ 1289 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 8: ՀԻՇԵՑՈՒՄ

Վայոց ձորում շարունակվում է բարեկարգման նախագծերի իրականացումը 27.07.2020
ծրագրի շրջանակներում Վայոց ձոր մարզի Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում իրականանում է : Իսկ Վայք համայնքի Արին բնակավայրում ավարտվել է ծրագիրը Ծրագրում Վայոց ձոր մարզի 8 նախագիծ է ներառված, որոնց իրականացման աշխատանքներում ընդգրկված են Զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված գործազուրկ, ինչպես նաև 2020 թվականին արտագնա աշխատանքի չմեկնած անձինք: Ծրագրի նպատակը

Փոփոխություն երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգում 24.07.2020
Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից դարձել է 300 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի դեպքում կրկնապատկվել է՝


