Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա կապակցությամբ: 2014 թվականից Հայաստանի Հանրապետությունում օրենքում մայիսի 16-ն ամրագրվել է որպես Ուսանողների և երիտասարդների օր։ Իհարկե մինչև օրենսդրական այդ նախագծի ընդունումը, որով մայիսի 16-ը ՀՀ-ում համարվեց Ուսանողների և երիտասարդների օր, Հայաստանում ուսանողության օր, այնուամենայնիվ, նշվում էր։ Նոյեմբերի 17-ը նշվում էր և շարունակում է նշվել, որպես Ուսանողների համերաշխության միջազգային օր, որը ներառված է ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում։ Վայոցձորցի սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, այս տոներից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի: Նոյեմբերի 17-ի տոնը տարբեր երկրների ուսանողական խմբերի և խորհուրդների հետ համերաշխության, բարեկամության և կրթական ծրագրերի շրջանակներում շփման հնարավորություն է ընձեռում: Իսկ մայիսի 16-ի տոնն ազդակ է՝ ուսանողների և երիտասարդների ստեղծագործական կարողությունների և ներուժի օգտագործումով, մեր երկրի առաջընթացին նպաստող հանրապետական ծրագրերի իրականացման համար: Չէ որ տեխնոլոգիական մեր դարում տնտեսության մեջ առկա խնդիրների լուծումը, պետության առջև ծառացած մարտահրավերներին պատասխանելու դժվարին առաքելությունը, շնորհիվ ձեռք բերած խորը գիրելիքների և հմտությունների, կարող են իրականացնել հենց կրթված ու բանիմաց ուսանողներն ու երիտասարդները: Վայոց ձորը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Մարզպետը քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի հետ զրուցել է COVID 19 -ի հետևանքով ստեղծված իրավիճակում ուսանողների կրթության կազմակերպման հարցերի շուրջ: Այնուհետև մարզպետ Արարատ Գրիգորյանը և քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը հանդիպել են ուսանողների հետ: Մարզպետը ողջունել է քոլեջի ուսանողներին և շնորհավորել նրանց՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ, մաղթելով՝ առաջադիմություն ուսման մեջ և նվաճումներ գիտության տարբեր ուղղություններում: Քոլեջի բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողներին Արարատ Գրիգորյանն իր անունից պատվոգրեր է հանձնել և մաղթել` շարունակական կրթություն: Հանդիպմանը քննարկվել են հեռավար կրթության կազմակերպմանը վերաբերող և ուսանողներին հետաքրքրող մի շարք այլ հարցեր:

Պարետի որոշմամբ սահմանափակվում է Արենի համայնք մուտք ու ելքը 16.05.2020
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 77 16 մայիսի, 2020 թվական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Անցաթութուղթ-ձևանմուշի օրինակ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 77 16 մայիսի, 2020 թվական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ղեկավարվելով <Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2020
Սիրելի հայրենակիցնե՛ր: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ՝ ընտանեկան երջանկություն և առողջություն: 1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը կոչին միացել է 2011 թվականին: ՀՀ ԱԺ-ն 2011 թվականի փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին> օրենքը, որով մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ամրագրվել է որպես Ընտանիքի օր: Սիրելինե՛րս, յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը տվյալ պետության ընտանիքների բարօրությունն է: Այն պետության զարգացման հիմքն է: Ուստի՛, մեզանից յուրաքանչյուրն ապահովելով սեփական ընտանիքի բարօրությունը, նպաստում է նաև պետության զարգացմանն ու առաջընթացին: Հարգելի՛ հարենակիցներ, ընտանիքը սիրո, հարգանքի, հոգատարության, հանդուրժողականության աղբյուր է: Այն քաղաքակիրթ հասարակության

Մայիսի 15-ին, Ընտանիքի միջազգային օրվա առիթով, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանն այց կատարեցին մարզի Ազատեկ, Հորբատեղ, Գնդեվազ գյուղեր և Եղեգնաձոր քաղաք: Արարատ Գրիգորյանը և նշված համայնքների ղեկավարներն այցելեցին սոցիալական դժվարություններ հաղթահարած մի քանի ընտանիքներ: Հանդիպումների ընթացքում մարզպետը շնորհավորեց բոլորին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, ծաղիկներ նվիրեց ընտանիքների մայրերին և սննդի տոպրակներ՝ երեխաներին: Արարատ Գրիգորյանը զրույցի ընթացքում ծանոթացավ նրանց ապրելու պայմաններին, ընտանիքի ապրուստը վաստակելու միջոցներին: Ընտանիքները, ուր այցելեց մարզպետ Արարատ Գրիգորյանը, կարողացել են հաղթահարել իրենց առջև եղած դժվարությունները: Նրանք տանիքի խնդիր են լուծել կամ ընտանեկան փոքր բիզնես հիմնել և կարողանում են հոգալ ընտանեկան խնդիրները: Նշված բոլոր ընտանիքներում խնդիրների լուծման հիմքն առողջ ընտանեկան հարաբերություններ, փոխադարձ հարգանքն ու սերը միմյանց հանդեպ: Սիրով ներկայացնում ենք մարզպետ Արարատ Գրիգորյանի այցելած ընտանիքների հետաքրքիր պատմությունները, որոնք մեզ է տրամադրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:

Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: 14.05.2020
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: https://www.facebook.com/armgovernment/photos/a.1870159819673740/3083346305021746/?type=3&theater