Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 19.05.2020
Ս/թ մայիսի 26-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները 18.05.2020
Վերգետնյա հասարակական տրանսպորտ Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում ուղեւորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1...

Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Մայիսի 18-ը, որպես Թանգարանների միջազգային օր, հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ՝ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի (ICOM) 11-րդ գլխավոր կոնֆերանսում: Հարգելինե՛րս, թանգարանները մեր երկրի մշակույթի կարևորագույն կենտրոններից են, ուր պահվում և պահպանվում է մեր ժողովրդի պատմական հիշողությունը՝ ցուցանմուշների տեսքով, որոնք վերաբերում են ազգային մշակույթին, կենցաղավարությանը, սովորույթներին, պատմական դեմքերին և դեպքերին: Թանգարաններն ապահովում են պատմության, անցյալից՝ ներկա և ներկայից՝ ապագա, ժամանակային կապը, դառնալով՝ սերունդների հիշողությունը մշտապես սնուցող մեր ժողովրդի պատմագրության կրթամշակութային բաղադրիչը: Ցուցադրությունների շնորհիվ հազարավոր օտարերկրյա և տեղացի այցելուներ ծանոթանում են մեր հնամենի ժողովրդի անցած ուղուն և մշակութային հարուստ ժառանգությանը: Թանգարանային գործը պահանջում է