Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սիրելի՛ երիտասարդներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Բոլոր ժամանակներում կյանքի զարգացման և առաջընթացի հիմնական գրավականը երիտասարդությունն է՝ իր նախաձեռնողականությամբ, մտավոր և ֆիզիկական թարմ կարողություններով, զարգացման առաջանցիկ տեմպերով, առաջացած խնդիրների լուծման պատրաստակամությամբ, հայրենիքի պաշտպանության և բարօրության գործին անմնացորդ նվիրումով: Սիրելիներս, այսօր էլ Դուք անմասն չեք հայրենաշինության, պետականության ամրապնդման շնորհակալ և պատվաբեր գործում, և բավարար ներդրում ունեք գալիք սերունդներին ավելի կայուն խաղաղությամբ ու զարգացած տնտեսությամբ հայրենիք փոխանցելու գործընթացում: Հայաստանի Հանրապետությունը, Վայոց ձորը արժանապատիվ քաղաքացու ապրելու և ստեղծագործելու, ուսանելու և արարելու, ստեղծելու և զարգանալու տարածք պետք է լինի, որտեղ երիտասարդը ոչ թե հյուր, այլ տեր պետք է լինի՝ ժողովրդավարական ու իրավագիտակից հարցադրումներով, համարձակ ու ստեղծարար նախաձեռնողականությամբ: Կրկին սիրով շնորհավորում եմ Ձեզ ...

Սկսվել են Վայոց ձորի մարզում գտնվող <Արջերի> քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները 12.08.2020
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց ձորի մարզում գտնվող քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։ Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։ Ուշագրավ է, որ փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (25000-35000 տարի), ինչի մասին են վկայում գտնված մի քանի միջին հին քարեդարյան գործիքները։ Աշխատանքների ընթացքում փաստագրվել է նաև

Ճանաչենք Հայաստանը նորովի 11.08.2020
Արտավանն առաջարկում է նաև վրանային հանգիստ, ձիերով զբոսանքներ, գիշերակացի հնարավորություն տեղաբնակների կողմից խնամքով ստեղծված հյուրատներում և, իհարկե, համեղ տնական սնունդ` սիրով աճեցված և պատրաստված հենց արտավանցիների ձեռքերով։ Եթե երկար քայլելը ձեր սրտով չէ, կարող եք օգտվել ամենագնաց մեքենաներով շրջագայելու հնարավորությունից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Արտավանը, Վայոց ձորն ընդհանրապես, առավել գրավիչ է,

Վերակառուցվել է Խնձորուտ բնակավայրի խմելու ջրագիծը 11.08.2020
Ծրագրով իրականացվել է աղբյուրակապի վերանորոգում, շուրջը սանիտարական գոտու ստեղծում և արտաքին ցանցի կառուցում` պոլիէթիլենային և պողպատե խողովակներով, որոնց երկարությունը 1165 մետր է: Այսօր արդեն համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից: Նախկինում ջրի սակավություն էր. խողովակաշարի որոշ հատվածների և աղբյուրակապի անմխիթար լինելու պատճառով՝ ջուրը լիարժեք չէր հասնում Խնձորուտ բնակավայր: Այժմ ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա։

<Իմ քայլը> հիմնադրամի արձագանքը COVID-19-ին Վայոց ձորի մարզում 10.08.2020
հիմնադրամը COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում Վայոց ձորի մարզի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցության ծրագրով 331 պլանշետներ (գրասալիկներ) է տրամադրել մարզի

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 256 դեպք: Փաստացի բուժում է ստանում 96 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 152: Մարտի 16-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 545 նմուշառում, վերահսկվել է՝ 1302 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 8: ՀԻՇԵՑՈՒՄ