Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 01.07.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Մեկնարկել է ամառային զորակոչը

Մեկնարկել է ամառային զորակոչը 01.07.2020

  Հուլիսի 1-ին մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Աղբյուրը՝  http://www.mil.am , 01.07.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի միասնական քննական կենտրոնը պատրաստ է ընդունելու շրջանավարտներին

ՀՀ Վայոց ձոր մարզի միասնական քննական կենտրոնը պատրաստ է ընդունելու շրջանավարտներին 01.07.2020

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանն այցելեցին Եղեգնաձորի ավագ դպրոցում տեղակայված միասնական քննական կենտրոն, տեղում ծանոթանալու քննությունների կազմակերպման համար կենտրոնում ստեղծված պայմաններին: Տեղեկացնենք, որ քննական կենտրոնում բոլոր պայմաններն ապահովված են, արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոնների պահպանմամբ, քննությունները կազմակերպելու համար: Լուծված են...

 Այց՝ Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն

Այց՝ Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն 30.06.2020

Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և պետի տեղակալ Լիլիա Կարապետյանն այցելել են Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Լարա Հարությունյանի և աշխատակիցների հետ, զրուցել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարում ԱԱՊԿ-ում իրականացվող աշխատանքների մասին: Վարչության պետն ու տեղակալը շրջայց են կատարել ԱԱՊԿ-ի տարածքում, ծանոթացել աղավնաձորցի բարերար Նորիկ Հակոբջանյանի կողմից վերակառուցված՝ առանձնացված մուտքով, ջերմող, կասկածելի պացիենտների համար նախատեսված մեկուսարանի պայմաններին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Խնձորուտ գյուղի բնակիչների հետ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Խնձորուտ գյուղի բնակիչների հետ: 29.06.2020

  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Խնձորուտ գյուղի բնակիչների հետ: # ԿառուցենքՀայաստանըՆորովի # ՎայոցՁոր # Խնձորուտ   # ՆորԱզնաբերդ   # Զառիթափ   # Մարտիրոս ✅  Հիմնանորոգվում է Խնձորուտ-Նոր Ազնաբերդ-Զառիթափ հանրապետական նշանակության 14 կմ ճանապարհը (պետական բյուջեով): Զառիթափի Համայնքապետարան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն /...

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ 29.06.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 143 դեպք: Փաստացի բուժում է ստանում 86 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 40 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 46-ը ): Առողջացած անձանց թիվը՝ 53: Մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 263 նմուշառում, վերահսկվել է՝ 939 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 4: ՀԻՇԵՑՈՒՄ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-13 16:50:37