Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալն այցելեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց 07.07.2020
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այցելեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը Նանե Ասատրյանին տեղեկացրեց, որ դպրոցն իր միջոցներով վերանորոգում է սանհանգույցները և որ շինարարական աշխատանքները կատարող անձնակազմին միացել են նաև ուսուցիչներ: Մարզպետի տեղակալը ողջունեց նախաձեռությունն ու կարևորեց ուսուցիչների մասնակցությունը շինաշխատանքներին, նշելով, որ խնդիրների արդյունավետ լուծումներն ի հայտ են գալիս մասնակցային գործընթացի արդյունքում: Տնօրենի հետ քննարկվեց աշակերտների ընդունելության գործընթացին, հեռավար կրթության հետ կապված խնդիրներին, ներառական կրթության ձևաչափերին, երկրորդ մասնաշենք ունենալու հեռանկարին վերաբերող հարցեր: Քննարկման ընթացքում կարևորվեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներին խստորեն հետևելու հարցերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում 07.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին այցելել է միասնական քննությունների Եղեգնաձորի քննական կենտրոն, որը տեղակայված է նախարարության ենթակայության ավագ դպրոցում: Արձանագրվել է, որ քննական կենտրոններում անվտանգության բոլոր կանոնները պահպանված են, այնուամենայնիվ քննարկվել է բակում գծանշումների քանակի ավելացման անհրաժեշտությունը: Նախարարն այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը նշել է, որ իրենք ամեն տարի իրականացնում են մասնագիտական կողմնորոշման տեղեկատվական և վերլուծական աշխատանքներ, որի արդյունքում էլ վերջին տարիներին ավելացել են մասնագիտություններ ՝ բացվել են բաժիններ տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, գինեգործության, փայտարվեստի, խոհարարական գործի և այլ մասնագիտությունների գծով: Նախարարին ներկայացվել է ուսումնաարտադրական լսարանները, գինու և հյութերի արտադրության լաբորատորիան, ակվապոնիկայի սկզբունքով կառուցված փակ ջերմատունը: Քննարկվել է քոլեջի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Վայոց ձոր մարզի Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ գյուղերում սկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, խոսելով մարզի սահմանամերձ բնակավայրերում վերանորոգվող ճանապարհների մասին, նշել է՝ Խնձորուտ, Զառիթափ, Նոր Ազնաբերդ ուղղությունը ռազմավարական է: Վերանորոգվող ճանապարհը հասնում է սահմանամերձ գյուղեր,

Վայոցձորցի 107 շրջանավարտ մասնակցել է <Մաթեմատիկա> առարկայի միասնական քննություններին 06.07.2020
Այսօր մաթեմատիկայի միասնական քննությունների օրն է: Վայոց ձորի քննական կենտրոնում, որը տեղակայված է Եղեգնաձորի ավագ դպրոցում, առարկայի քննությանը հայտագրված վայոցձորցի 108 շրջանավարտներից մասնակցել են 107-ը: Քննասենյակում (դպրոցի դահլիճ) և ավագ դպրոցի շենքի տարածքում խստորեն պահպանվել են հակահամաճարակային կանոնները՝ բակում նախորդ քննությունների համեմատ ավելացվել է գծանշումների քանակը, որովհետև մաթեմատիկայի միասնական քննություններին մասնակցել են ավելի մեծ թվով շրջանավարտներ: Քննական կենտրոնի բակում ու շրջակայքում ոստիկանները պարբերաբար իրականացրել են իրազեկման աշխատանքներ, ծնողներին հորդորելով՝ պահպանել հակահամաճարակային կանոնները:

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186 դեպք: Փաստացի բուժում է ստանում 117 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 53 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 64-ը): Առողջացած անձանց թիվը՝ 63: Մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 369 նմուշառում, վերահսկվել է՝ 1074 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 6: ❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վայոցձորցիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Առանց Մայր օրենքի, հնարավոր չէր լինի իրականացնել մեր անկախ հանրապետության կայացումն ու զարգացումը, ապահովել՝ կյանքի բնականոն առաջընթացը։ Սահմանադրությունը պետության իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։ 1995 թվականին,