Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր՝ 16.10.2020
Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114 Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003 Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503 Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին,...

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր 14.10.2020
Ս/թ հոկտեմբերի 14- ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Վայոց ձորի մարզում խաղող արտադրողների կողմից ընտրված խորհրդի անդամները : Մարզպետ Գրիգորյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին այցելության և մարզում արտադրված խաղողի մթերումներին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցելու համար: Նախարար Խաչատրյանը նշեց՝
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 478 դեպք: Փաստացի բուժում է ստանում 115 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 349: Մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2450 նմուշառում, վերահսկվել է՝ 2159 մեկուսացված անձ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 14: ՀԻՇԵՑՈՒՄ

Հայտարարություն 12.10.2020
<<ԿԱՆԱՉ>> ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ>> ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության մրցույթի վերաբերյալ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող <<Կանաչ>> հմտություններ երիտասարդների համար>> ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին...

Հայտարարություն 10.10.2020
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425: ՀՀ ՊՆ Հիշեցնենք, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները: Վիրավոր...

Հայտարարություն 09.10.2020
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին>> որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի,...


