Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լուրեր համայնքներից. Զառիթափ 24.08.2020
Ս.թ. օգոստոսի 21-ին Զառիթափի համայնքապետարանի միջոցներով համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվել են.

Լուրեր համայնքներից՝ Եղեգիս 24.08.2020
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է. 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Եղեգիս համայնքում կիրականացվեն՝

Լուծվել է Մոզրով և Գնիշիկ գյուղերի ջրի խնդիրը 21.08.2020
Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ծրագրի շրջանակում հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նպաատակով վերջին երկու տարվա ընթացքում Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով գյուղերի համար ջրագծեր են կառուցել: Նախորդ տարիներին կառուցվել է Գնիշիկ գյուղի ջրագիծը, իսկ վերջերս՝ Մոզրովի: Հարևան գյուղերում առանձին ջրային համակարգերի կառուցումով լուծվել են բնակիչների համար կարևոր նշանակության հարցեր՝ վերացել են ջրօգտագործման ընթացքում գյուղերի միջև եղած երբեմնի անհամաձայնությունները, ավելացել են մշակվող տնամերձերը և ամենակարևորը՝ վերականգնվել է վաղվա օրվա նկատմամբ բնակիչների հավատը: Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է

ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ ԲՈւՀ-երի ընդունելության մրցույթին մասնակցած 218 դիմորդից 172-ն ընդունվել է 20.08.2020
ՀՀ պարետի որոշմամբ, ԲՈւՀ-երում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): 2020 թ. Վայոց ձորի մարզից ՀՀ ԲՈւՀ-երի ընդունելության մրցույթին մասնակցել է 218 դիմորդ, որոնցից հիմնական փուլով ընդունվել է 167-ը (76.6%): Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 5 դիմորդ հայտագրվել է նաև մրցույթի լրացուցիչ փուլում և ընդունվել: Արդյունքում՝ մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով հայտագրված 218 դիմորդից ԲՈւՀ է ընդունվել 172 -ը (78,9%): ԲՈւՀ ընդունված 172 դիմորդներից 21-ն ընդունվել է առաջին հայտով՝ ուսուցման անվճար հիմունքներով: Պարետի որոշմամբ նաև ԲՈւՀ-երն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը`

Հրապարակվեց պարետի նոր որոշումը 19.08.2020
Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։ Վերաբացվել են՝

Օրերս, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը ներկա են եղել ՄԱԿ- ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության անդամների, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ու Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանի մասնակցությամբ կազմակերպված, հիմնադրամի կողմից սահմանամերձ բնակավայրերում ( այս դեպքում՝ Խաչիկում) նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող քննարկմանը: Ծրագրերը հիմնականում ուղղված են