Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի խոսք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ

Հիշատակի խոսք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ 07.12.2020

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցը: 1988թ. դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժը մի քանի վայրկյանում ավիրեց Հայաստանի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, խլեց հազարավոր կյանքեր, անօթևան թողեց հազարավոր ընտանիքներ, որբության մատնեց հայ մանուկների: Ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Ավերված բնակավայրերով, մարդկային կորստյան ցավով և առաջացած սոցիալական ծանր իրավիճակով մեր հայրենիքը, թեև դժվարությամբ, կամաց-կամաց փորձում էր շտկել իր կորացած մեջքը, սակայն պատերազմներն ու այլ արհավիրքներ հաջորդում են մեկը մյուսին: Անակախ մեր երկրին բաժին ընկած դժվարություններից, մեր հայրենիքը պետք է տոկա և հարատևի: Զգո'ն լինենք և աչալու'րջ, իրազեկվա՛ծ և պատրաստվա՛ծ՝ բնածին և արհեստածին բոլոր աղետներին ազգովի` ուս-ուսի տված, դիմակայելու և հաղթահարելու համար: Այսօր խնկարկում ենք երկրաշարժի զոհերի հիշատակը և

1,5-ից 5 մլն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին

1,5-ից 5 մլն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին 04.12.2020

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։  Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝  առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,...

Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների փոխհատուցման ծրագիր

Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների փոխհատուցման ծրագիր 04.12.2020

 Կառավարությունը վեցամսյա սոցիալական աջակցություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին։  Հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք և ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն տեղեկացնում է 03.12.2020

 Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը:  Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։ Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000...

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ 01.12.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 1539 դեպք:

Տեղեկատվություն 2020 թվականին Վայոց ձորի մարզում խաղողի բերքի մթերումների մասին

Տեղեկատվություն 2020 թվականին Վայոց ձորի մարզում խաղողի բերքի մթերումների մասին 27.11.2020

2020 թվականին Վայոց ձոր մարզում աննախադեպ է եղել խաղողի բերքը՝ շուրջ 8300 տոննա, որից՝ տեսակի՝ 7330 տ, իսկ տեսակի և խառը սպիտակ 970 տ: Նշենք, որ 2018թ-ին արտադրվել է 5000-5200 տ, 2019թ-ին՝ 4200-4500 տ խաղողի բերք: Արտադրված 8300 տ խաղողից մթերվել է 7500տ, իսկ սեփական կարիքների համար օգտագործվել է 750-800 տ: Մթերվող՝ 3718.7տ խաղողի արժեքը համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից՝ 1 կգ-ի արժեքը 70 դրամով, իսկ մնացած 3781.3 տոննան մթերվել է առանց համաֆինանսավորման (վերամշակողների կողմից սեփական միջոցների հաշվին): Մարզում մթերված 1 կգ խաղողի միջին գինը կազմել է՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22