Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար 27.09.2020
Այսօր միասնական որոշում է կայացվել <Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար> խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում): Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին 27.09.2020
Ուղերձ ով դիմում եմ ժողովրդին https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/803243107172869

Կնքվեց երկկողմ համագործակցության հուշագիր 23.09.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանձնարարությամբ ս/թ սեպտեմբերի 19-ին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն ընդունեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Մ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Խիթարյանին: Հանդիպման ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և հիմնադրամի միջև կնքվեց երկկողմանի համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կիրականացվեն գործնական աշխատանքներ՝ համատեղ հետազոտությունների անցկացման, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, համատեղ գիտական միջոցառումների կազմակերպման համատեքստում: Այն նոր համագործակցության սկիզբ է` միտված սպորտային տուրիզմի, ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի զարգացմանը: Հուշագրի ստորագրմանը ներկա էին ինստիտուտի սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Աննա Սիմոնյանը: Քննարկվեցին մարզադպրոցների, մարզում գործող հանրակրթական դպրոցերի սպորտային ծրագրերի իրականացման խնդիրները և ֆիզիկական կուլտուրայի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հանրային առողջության քարոզչության բարելավմանը վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին 23.09.2020
ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին: ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ գլխավոր բժիշկ Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մասնակցեցին մեքենայի հանձնման արարողությանը և ծանոթացան ամենագնացի կահավորանքին: Այն հագեցած է շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով և պարագաներով։ Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը շնորհավորեց հիվանդանոցի անձնակազմին, նշելով՝ ցանկանալի է, որ նմանատիպ ներդրումներն ավելի շատ լինեն և նպաստեն առողջապաhության ոլորտի ծառայությունները բարելվմանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Արտակարգ իրավիճակների նախարարության և մարզային ամբուլատոր ծառայությունների ներկայացուցիչների հետ մասնակցեցին COVID19-ի դեմ պայքարում Հայաստանի ջանքերին աջակցելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման և ընդունման արարողությանը։