Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 09.10.2020
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին>> որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի,...

<<Վերնաշեն բնակավայրի արոտօգտագործողների միավորումը>> համալրվեց գյուղատնտեսական նոր տեխնիկայով 09.10.2020
Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի <<Վերնաշեն բնակավայրի արոտօգտագործողների միավորում>> սպառողական կոոպերատիվը ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկայի երկրորդ խմբաքանակը՝ 2 հատ ՄՏԶ-82 անվավոր տրակտոր: Գյուղատնտեսական մեխանիզմների ձեռք բերման համար կոոպերատիվի կողմից կատարվել է տեխնիկայի արժեքի 20 տոկոսի չափով համաֆինանսավորում, իսկ 80%-ը տրամադրել է <Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման (KARMAG...

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է 09.10.2020
Սիրելի' հայրենակիցներ, Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Այս օրհասկան պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր: Սիրելի' ժողովուրդ,

Հայտարարություն 08.10.2020
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Հայտարարություն 07.10.2020
Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ: Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող...