Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ 30.03.2021
Մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի և առողջապահության և uոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ: Ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակազմը: Սույն թվականի ապրիլի 1-ից մարզպետարանի առանձնացված երկու ստորաբաժանումները միավորվում են, դառնալով մեկ միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, և հանդիպումը հրավիրվել էր այդ ստորաբաժանումների աշխատակիցներին իրենց հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթելու նպատակով:
Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի 2021 թվականի թիվ 1 նիստը 28.03.2021
Սույն թվականի մարտի 31-ին ժամը 11:00 Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 1 նիստը՝ հետևյալ օրակարգով՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ հասարակական կազմակերպությունը թեմայով հանդիպում-քննարկում էր կազմակերպել մարզպետարանում: Հանդիպումն անցկացնում էր կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը: Կենտրոնի աշխատանքներն ուղղված են հասարակության շրջանում կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Աջակցում են սեռական բռնության ենթարկված անձանց:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնը շարունակում է վերազինվել նոր և ժամանակակից սարքավորումներով 25.03.2021
ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հավատարիմ մնալով ՀՀ առողջապահական համակարգին շարունակական օժանդակություն տրամադրելու իր սկզբունքին, գերժամանակակից ռենտգենոսկոպ է նվիրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին: Նոր սարքավորումը հիվանդանոցին հնարավորություն կընձեռի արդյունավետ հետազոտության միջոցով տրամադրել առավել բարձր և որակյալ բժշկական ծառայություն` այդպիսով նպաստելով Վայոց ձորի առողջապահական համակարգի բարելավմանը: Եղեգնաձորի ԲԿ-ի միջոցներով վերանորոգվել է նաև Ռադիոլոգիական բաժանմունքի ռենտգենոսկոպիայի սենյակը՝ ռենտգենոսկոպի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն բնապահպանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Արամ Կոստանյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, ՊՈԱԿ-ից, քարայր կոնսորցիումից։

Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել է երկու հրշեջ ավտոմեքենա 24.03.2021
Մարտի 24-ին ՀՀ կառավարության կողմից Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված երկու հրշեջ ավտոմեքենա: Նվիրաբերությունը իրականացվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1944-Ա որոշման: Տրամադրված հրշեջ մեքենաների շնորհիվ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերն այսուհետ հնարավորություն կունենան առավել արագ և արդյունավետ արձագանքել համայնքների տարածքում գրանցվող հրդեհներին, պատահարներին և այլ արտակարգ իրավիճակներին՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը:


