Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեզ հնարավոր չէ հաղթել.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան 22.10.2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կոչը 22.10.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վայոցձորցիներ, Հանուն հայրենիքի կենաց-մահու այս պատերազմում, դժվար, բայց կարևորագույն դրվագներով ենք անցնում, որպես միասնական, մեկ բռունցք դարձած ազգ ու ժողովուրդ՝ ոչ միայն ամրագրելով մեր գոյության իրավունքը, այլև կերտելով մեր զավակների կայուն ու երջանիկ ապագան: Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում կոչ արեց համախմբվել, ձևավորել ինքնապաշտպանական ջոկատներ և մասնակիցը լինել հայրենիքի...

Հայտարարություն 20.10.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է.

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 537 դեպք: Փաստացի բուժում է ստանում 161 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 362: Մարտի 16-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2553 նմուշառում, վերահսկվել է՝ 2345 մեկուսացված անձ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 14: ՀԻՇԵՑՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը ՀՀ հրթիռահրետանային զորքերի օրվա կապակցությամբ 19.10.2020
Այսօր ՀՀ հրթիռահրետանային զորքերի օրն է: Շնորհավորում եմ մեր քաջարի հրետանավորներին: 1992 թ.-ի հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի ԶՈւ Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձեւավորումը և այդ օրը նշվեց որպես հրթիռահրետանային զորքերի օր: Հրթիռահրետանային զորքերը կարևորագույն դերակատարություն ունեն Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության և Արցախի Հանրապետություն անվտանգության ապահովման գործում: Այսօր շատ կարևոր է նրանց դերակատարությունը Արցախի ազատության ու անկախության,...