Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ 08.12.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 1696 դեպք: Փաստացի բուժում է ստանում 852 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 804: Մարտի 16-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4218 նմուշառում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 31: ՀԻՇԵՑՈՒՄ`

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 07.12.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի նոյեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 25 երեխա, այդ թվում՝ 1-ն Արցախից

Նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 25 երեխա, այդ թվում՝ 1-ն Արցախից 07.12.2020

2020 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին`

Կրկին նոր տեխնիկա են ստացել  ՀՀ Վայոց ձորի մարզի  Եղեգիս և Գլաձոր  համայնքները

Կրկին նոր տեխնիկա են ստացել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս և Գլաձոր համայնքները 07.12.2020

ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Մարմաշեն և Վայոց ձորի մարզի Եղեգիս ու Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել՝ ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ: ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքերում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող` Սոցիալական Ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ կամազ` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Եղեգիս համայնքները ստացել են մեկական էքսկավատոր` 34 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։

Հիշատակի խոսք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ

Հիշատակի խոսք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ 07.12.2020

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցը: 1988թ. դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժը մի քանի վայրկյանում ավիրեց Հայաստանի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, խլեց հազարավոր կյանքեր, անօթևան թողեց հազարավոր ընտանիքներ, որբության մատնեց հայ մանուկների: Ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Ավերված բնակավայրերով, մարդկային կորստյան ցավով և առաջացած սոցիալական ծանր իրավիճակով մեր հայրենիքը, թեև դժվարությամբ, կամաց-կամաց փորձում էր շտկել իր կորացած մեջքը, սակայն պատերազմներն ու այլ արհավիրքներ հաջորդում են մեկը մյուսին: Անակախ մեր երկրին բաժին ընկած դժվարություններից, մեր հայրենիքը պետք է տոկա և հարատևի: Զգո'ն լինենք և աչալու'րջ, իրազեկվա՛ծ և պատրաստվա՛ծ՝ բնածին և արհեստածին բոլոր աղետներին ազգովի` ուս-ուսի տված, դիմակայելու և հաղթահարելու համար: Այսօր խնկարկում ենք երկրաշարժի զոհերի հիշատակը և

1,5-ից 5 մլն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին

1,5-ից 5 մլն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին 04.12.2020

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։  Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝  առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-09 17:36:24