Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում Հայ-ֆրանսիական մշակութային միության նախագահ Ալեքսան Կարապետյանի հետ 19.04.2021
Ապրիլի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայ-ֆրանսիական մշակութային միության նախագահ Ալեքսան Կարապետյանին և ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ինեսսա Սարգսյանին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց հյուրերին և պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքերը լավագույնս ուղղել բոլոր հնարավոր նպատակների և նախագծերի իրականացմանը՝ շարունակապես զարգացնելով և ամրապնդելով կողմերի միջև փոխգործակցությունը:

ՀՀ վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ 18.04.2021
Ապրիլի 17-ին Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Համբարձումյանը, Արմեն Խաչատրյանը, Արման Եղոյանը, Արփինե Դավոյանը և այլ պաշտոնատար անձինք։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ բնակավայրեր: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել արցախյան պատերազմի հանգամանքներին և երկրում ստեղծված իրավիճակին, ծանոթացել տեղում կատարված աշխատանքներին և ներկայացրել է տնտեսության զարգացման հեռանկարները: Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների շիրիմներին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված զինվորների անունները և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

<Եղել ենք, կանք, կլինենք> խորագրով միջոցառում Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում 16.04.2021
Ապրիլի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախյան հերոսամարտում զոհված, անհայտ կորած հայորդիների հիշատակին, որը սկսվեց հարգանքի տուրքով և Հայաստանի Հանրապետության օրհներգով: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, պատերազմի մասնակից զինծառայողներ, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներ և այլ հյուրեր:

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանը համալրվել է մանկական գրականության նոր գրքերով 16.04.2021
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանը համալրվել է մշակութագործարարական կենտրոնի կողմից նվիրված մանկական գրականության նոր գրքերով: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մշակութային գործարար կենտրոնի միջև համագործակցության արդյունքում մշակութային կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանի կողմից Վայոց ձորի մարզային գրադարանին է նվիրաբերվել 179 անուն գիրք:

Համագործակցություն Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 16.04.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքված փոխըմբռման հուշագրի շրջանակներում մարզպետարանի աշխատակիցները ապրիլի 13-16-ը մասնակցել են «Նախագծերի կառավարման հիմունքներ» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ աշխատակիցներին մաղթելով հաջող ու արդյունավետ աշխատանք։
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված վայոցձորցի մերօրյա հերոսներին: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդականը, օգնականները, Հերհեր բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, հարազատներ, մանկավարժներ և այլ հյուրեր։ Դպրոցի տնօրեն Երվանդ Ոսկանյանը ողջունելով ներկաներին, առաջարկեց, որպեսզի մեկ րոպե լռությամբ հարգեն պատերազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած բոլոր նահատակների հիշատակը:


