Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային հանդիպում Հայկական կարմիր խաչի ընկերության պատվիրակության անդամների հետ 23.02.2021
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Պատվիրակությունը ղեկավարում էր Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզպետի օգնականները: Փոխադարձ կարևորելով համատեղ աշխատանքը՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց իրենց գործունեության գլխավոր ուղղությունները, ինչպիսիք են աղետների կառավարումը, քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը, իրազեկվածության բարձրացումը, մարդասիրական կարիքների բավարարումը, սոցիալ-հոգեբանական աջակցությունը:

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը կունենան գեոպարկ 22.02.2021
Փետրվարի 18-ին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանին և Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ Արա Ավագյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից նախաձեռնած ծրագիրը։ Գեոպարկը հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան է, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը:

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառում 20.02.2021
Այսօր Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված վայոցձորցի մերօրյա հերոս Դավիթ Հովհաննիսյանին, ով սովորել և ավարտել է տեղի դպրոցը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, զոհված հերոսի ծնողները, դպրոցի ուսուցչական կազմը և այլ հյուրեր:

Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում 20.02.2021
Փետրվարի 19-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և օգնականները: Խորհրդակցության ընթացքում ուսումնասիրվել են աշխատանքային օրակարգի մի շարք հարցեր, համայնքային նշանակության կարևոր խնդիրներ և համագործակցության ընդլայնման հեռանկարներ: Հանգամանալից քննարկում է ծավալվել մարզպետի կողմից ստորաբաժանումների առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված քայլերի և այդ համատեքստում ստորաբաժանումների աշխատակիցների և ղեկավարների գործունեության շուրջ։