Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2020 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 72 երեխա

2020 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 72 երեխա 12.01.2021

2020 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Ի գիտություն

Ի գիտություն 12.01.2021

Սույն թվականի հունվարի 13-ին, ժամը՝ 16:00-ին Արենիի համայնքապետարանի շենքում տեղի կունենա

Դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 20 երեխա

Դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 20 երեխա 11.01.2021

2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ 2021 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ 2021 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը 11.01.2021

Հունվարի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը խորհրդականը, օգնականը, ստորաբաժանումների ղեկավարները և ներկայացուցիչներ: Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց մարզպետի տեղակալ Արայիկ Մուրադյանին, ով 2020 հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի 1202-Ա որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ, սակայն Արցախյան պատերազմում վիրավորում ստանալու պատճառով այս ընթացքում գտնվել է բուժման փուլում ու նոր է վերադարձել աշխատանքի: Արայիկ Մուրադյանը ողջունեց բոլորին, համառոտ ներկայացրեց մարզպետի տեղակալի պաշտոնի գործառույթներով պայմանավորված իր ծրագրերի մասին: Գործընկերները առողջություն ու աշխատանքային հաջողություններ մաղթեցին նրան: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին 2020 թվականի ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթվա անելիքների մասին: Քաղաքաշինության վարչությունը ներկայացրեց

 ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը

ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը 11.01.2021

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ։ Նշված ժամանակահատվածում շահառու են եղել միավորված համայնքների Կապան, Ակունք, Մեծավան, Շողակաթ, Անի, Ալավերդի, Եղեգիս, Գեղամասար, Մարմաշեն , Եղվարդ, Սարչապետ և Ախթալա բնակավայրերը։ Տրամադրված բազմազան աջակցությունը ներառում է անիվավոր տրակտոր, հացահատիկային կոմբայն, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ, գրեյդեր, թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր, ընդհանուր առմամբ` 50 միավոր գյուղատնտեսական ու այլ նշանակության տեխնիկա և մեծ թվով աղբամաններ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները 08.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները: Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-09 17:36:24