Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմագիտությանը նվիրված խաղ-մրցույթ Բարձրունու միջնակարգ դպրոցում

Ռազմագիտությանը նվիրված խաղ-մրցույթ Բարձրունու միջնակարգ դպրոցում 05.05.2021

    Մայիսի 5-ին Բարձրունու միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ռազմագիտությանը նվիրված խաղ-մրցույթ: Երեխաները մրցույթին մասնակցում էին երեք խմբով՝ կարմիր՝ <Ազգ>, կապույտ՝ <Բանակ> և նարնջագույն` <Հաղթանակ>:      Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի խորհրդական Ա. Դավթյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը:      Կրթօջախի կրտսեր դասարանների աշակերտները իրենց պարով դիմավորեցին...

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ 03.05.2021

Մայիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության սկզբում մարզպետն ընդգծեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանով պայմանավորված համապատասխան աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը՝ նշելով օրակարգի կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր: Քննարկեց սերմնացուների և պարարտանյութերի ներկրման և բաշխման ընթացքը, որի վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Դիտարկվեցին նաև ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Մարզպետը հանձնարարեց մշտապես վերահսկել մարզի տարածքում գործող ջրագծերի խողովակների տեխնիկական պիտանելիության վիճակը: Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց գույքագրել մարզի տարածքում կառուցված, բայց չգրանցված շինությունները և համապատասխան գործընթաց իրականացնել դրանք օրինականացնելու ուղղությամբ: Հանձնարարվեց գույքագրել մարզի

Ապրիլ ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 19 երեխա

Ապրիլ ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 19 երեխա 03.05.2021

2021 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

Լուսավորության համակարգի բացման արարողություն Խաչիկ բնակավայրում

Լուսավորության համակարգի բացման արարողություն Խաչիկ բնակավայրում 02.05.2021

Մայիսի 2-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում շվեյցարահայ գործարար-բարերար Վահե Վարդ Հակոբ Գաբրաշի և բարեգործական հիմնադրամի անդամ մի խումբ բարերարների մասնակցությամբ տեղի ունեցավ բնակավայրի լուսավորության համակարգի բացման արարողությունը։ Հյուրերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ շրջեցին բնակավայրում, մասնակցեցին Խաչիկի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարված ժամերգությանն ու սահմանների օրհնության կարգին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ 01.05.2021

Սիրելի՛ վայոցձորցիներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Հարգելի՛ հայրենակիցներ, մենք նվիրական աշխատանքով, արարումով միայն կարող ենք շեն պահել մեր օջախները` ստեղծելով հարմարավետ և ապահով պայմաններ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել <Վայք բուժական միավորում> ՓԲԸ-ում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել <Վայք բուժական միավորում> ՓԲԸ-ում 30.04.2021

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ՓԲԸ-ում: Ներկա էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը, բուժական միավորման անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ: Մարզպետը ողջունելով ներկաներին, շնորհավորեց տնօրեն Ռոբերտ Ասլանյանին մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքի համար մրցանակին արժանանալու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22