Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի  համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին 25.12.2020

Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն: Տեղեկատվությունը վերաբերում է Արենի համայնքում իրականացված ծրագրերին: Արենի խոշորացված համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով կատարվել են կառուցման (մեքենատրակտորային պարկ, հենապատեր, խմելու ջրի կապտաժներ և ջրագծեր, ոռոգման ցանցեր, կոյուղագծեր, գազատարի ներքին ցանցեր), վերանորոգման և գազիֆիկացման աշխատանքներ: Ավարտվել են՝

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին 23.12.2020

Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն, որն այս անգամ վերաբերում է Գլաձոր համայնքում իրականացված ծրագրերին: Գլաձոր խոշորացված համայնքի Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով կատարվել են վերանորոգման, գազիֆիկացման, ցամաքուրդի (դրենաժ) և ջրաչափական հորերի կառուցման աշխատանքներ: Ավարտվել են Գլաձոր բնակավայրի մշակույթի տան դահլիճի նորոգման և նույն շենքի գազիֆիկացման, ինչպես նաև բնակավայրի որոշ փողոցների գազիֆիկացման համալրման աշխատանքները: Գլաձոր բնակավայրում ավարտվել նաև ցամաքուրդի (դրենաժ) կառուցման աշխատանքները: Համայնքի Վերնաշեն բնակավայրում կառուցվել են

Լրացավ Մեծ հայրենականի վետերան Քյարամ Սարգսյանի 100 ամյակը

Լրացավ Մեծ հայրենականի վետերան Քյարամ Սարգսյանի 100 ամյակը 23.12.2020

Դեկտեմբերի 22-ին լրացավ Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Քյարամ Սարգսյանի 100 ամյակը: Հարյուրամյա վետերանին շնորհավորելու նպատակով այցելել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը: Քյարամ Սարգսյանը մեր երկրին ու աշխարհին մաղթեց միմիայն խաղաղություն: Թող իրականանա նրա միակ երազանքը` աշխարհում տիրի խաղաղություն ու միայն խաղաղություն: Նա առողջություն մաղթեց մեր վիրավոր զինվորներին ու բարի ծառայություն՝ բոլոր զինվորներին, այդ թվում նաև իր զինվոր ծոռնիկին: Թող աշխարհում բոլորը երկարակյաց լինեն, ինչպես Քյարամ պապիկը, և նրանց ապրած տարիները լեցուն լինեն հաղթանակներով, մանուկների ճիչով և անվերջանալի խաղաղությամբ: Մենք նույնպես շնորհավորում ենք Մեծ հայրենականի վետերան Քյարամ Սարգսյանին՝ ծննդյան 100 ամյակի առթիվ, նրան մաղթելով քաջառողջություն և երկար տարիների խաղաղ կյանք:

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դեպքերի վերաբերյալ 22.12.2020

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 1859 դեպք: Փաստացի բուժում է ստանում 760 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 1068: Մարտի 16-ից դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4617նմուշառում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 31: ՀԻՇԵՑՈՒՄ

Հիմնանորոգվել է Վայոց ձորի  Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերն իրար կապող մոտ  6,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը

Հիմնանորոգվել է Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերն իրար կապող մոտ 6,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը 21.12.2020

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի միջով անցնող, Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերն իրար կապող /S-9-21/ Արտաբույնք-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Վերանորոգված ճանապարհը հանդիսանում է մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկը, որի հարակից տարածքում են գտնվում Սմբատաբերդ ամրոցը, Ցաղացքար եկեղեցական համալիրը‚ Հորբատեղում է գտնվում նաև Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին և պատմամշակութային այլ հուշարձաններ։ Բարեկարգված ճանապարհի առկայությունը կնպաստի Եղեգիս համայնքում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, հիմք դառնալով՝

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին 21.12.2020

Շարունակում ենք ներկայացնել ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը: Մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրերով կատարվել և կատարվելու են փողոցների ասֆալտապատման, գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման, մանկապարտեզների շենքերի մասնակի վերանորոգման ու բակերի բարեկարգման, Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգման, նորերի կառուցման, ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ: Տեղեկացնենք, որ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-13 18:43:11