Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հարգանքի տուրքի մատուցում Արցախյան հերոսամարտերի մասնակիցներին Մալիշկա համայնքում 16.05.2021
Մայիսի 16-ին Մալիշկայի մշակույթի տանը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտերի մասնակիցների և իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրած անմահ հերոսների հիշատակին: խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը, հերոսների ծնողներ, հարազատներ և ընկերներ:
Մայիսի 15-ին Վայոց ձոր մարզի Արին բնակավայրում վարչական ղեկավար Սենիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերամում թշնամու դեմ անձնվիրաբար պայքար մղած Վայք, Ջերմուկ Զառիթափ համայնքների 55 հայորդիների: Խաչքարն օծվեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի ձեռամբ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ի հիշատակ մեր հերոսների սխրագործությունների իրենց սրտի խոսքը հղեցին զինվորների հարազատներ, ընկերներ, ուսուցիչներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2021
Սիրելի հայրենակիցնե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը սիրո, հարգանքի, հոգատարության, հանդուրժողականության աղբյուր է: Մեր հասարակությունը միշտ բարձր է գնահատել ընտանեկան արժեքները, ավանդույթները, փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքն է հանդիսանում հասարակության բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հիմնական օղակը: Եվ հենց ազգային արժեքները կրող և ավանդույթները պահպանող ընտանիքն է մեր ազգի գոյատևման հիմքը, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը:

Իրազեկում 14.05.2021
Ս/թ մայիսի 14-ին, ժամը` 10:00-ին Եղեգիս համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը:

<Կյանքդ՝ կյանքիս համար> խորագրով միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում 14.05.2021
Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ խորագրով միջոցառում՝ նվիրված դպրոցի՝ հանուն հայրենիքի անմահացած և անհայտ կորած շրջանավարտներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, անմահացած հերոսների ծնողներն ու հարազատները: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը, որից հետո միջոցառման մեկնարկը ազդարարվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Վայքի հիմնական դպրոցը իր հարգանքի տուրքը մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին 14.05.2021
Մայիսի 14-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախի 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, որը մեկնարկեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի աղոթքով և օրհնությամբ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ինչպես խաղաղություն կերտած և անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ մերօրյա այն հերոսներին, ովքեր ապրում են մեր կողքին և աճող սերնդին տալիս են խիզախության և սխրանքների վառ օրինակ:


