Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց. Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում

Դասընթաց. Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում 24.05.2021

վերապատրաստման դասընթացը նախագծվել է բաց կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների աշխատակիցների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կարողությունները զարգացնելու նպատակով։ Դասընթացները կիրականացվեն հեռահար՝ Zoom հավելվածի միջոցով: Դասընթացի տևողությունը ՝ 4 ակադեմիական ժամ։ Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր՝ Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից: Դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր մարզում և միավորված մարզերի խմբերում 2 օր: Յուրաքանչյուր օր դասընթացվարները կներկայացնեն իրենց մոդուլները՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: Վայոց ձորի մարզում դասընթացը տեղի կունենա

Վայոց ձոր մարզի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Վայոց ձոր մարզի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվել են մեդալներով 19.05.2021

Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վայոց ձորի 3 քաջորդիների՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու ստացած պարգևները հանձնել է նրանց ընտանիքներին:

Վայոց ձոր մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով

Վայոց ձոր մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով 18.05.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վայոց ձոր մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է մեդալով: Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսների պարգևները նրանց հարազատներին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Մայիսի 18-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Մայիսի 18-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան 18.05.2021

Մայիսի 18-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան և շնորհավորեց աշխատակիցներին և թանգարանային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Բարձր գնահատելով արդյունավետ և հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրած հաջողությունները, մարզպետ Արարատ Գրիգորյանը ընդգծեց ոլորտի ներկայացուցիչների անգնահատելի ներդրումը երկրի պատմամշակութային արժեքների պահպանման և հանրառչակման կարևորագույն գործում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16.05.2021

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա կապակցությամբ: Սիրելինե՛րս ուսանողներին նվիրված յուրաքանչյուր տոն իր խորհուրդն ունի: Նոյեմբերի 17-ը զուտ ուսանողության տոնն է, որը կրթական ծրագրերի շրջանակներում Ձեզ համար տարբեր երկրների ուսանողական խմբերի և խորհուրդների հետ համերաշխության, բարեկամության և շփման հնարավորություն է ընձեռում: Իսկ մայիսի 16-ի տոնը միտված է մեր երկրի առաջընթացին նպաստող հանրապետական ծրագրերի իրականացմանը՝ ուսանողների և երիտասարդների ստեղծագործական կարողությունները, գիտական ներուժը և երիտասարդական ավյունն ի գործ օգտագործելով: Պետությունների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու դժվարին առաքելության հիմնական կրողները հանդիսանում են հենց խորը գիրելիքներով և հմտություններով օտված, կրթված ու բանիմաց ուսանողներն ու երիտասարդները, դառնալով՝ պետության ամենակարևոր հենասյուներից մեկը: Երիտասարդությունը նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում քաղաքական գործընթացներում ու

<Կալանքը> ֆիլմի ցուցադրություն Վայոց ձոր մարզում

<Կալանքը> ֆիլմի ցուցադրություն Վայոց ձոր մարզում 16.05.2021

Մայիսի 15-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ մարզային թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ նկարահանված, ռեժիսոր Հրաչ Հովհաննիսյանի ֆիլմի ցուցադրություն՝ ֆիլմի սցենարի հեղինակ, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանի մասնակցությամբ։ Ֆիլմի դիտումից հետո կատարված աշխատանքը բարձր գնահատեց և մասնակիցներին շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը` վստահություն հայտնելով, որ ստուդիան հաջորդիվ առավել մեծ ձեռքբերումներ կարձանագրի՝ ամբողջ աշխարհին ի ցույց դնելով նաև Վայոց ձորը և նրա մշակութային գործունեությունը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 14:41:29