Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սիրելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա)...

Ս/թ փետրվարի 4-ին Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից հաստատվել է ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով Լրացուցիչ ֆինանսավորումը, որի շնորհիվ ՀՀ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի ժամանակակից և նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոններ: Վայոց ձորում ժամանակակից և նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնի կառուցումը մեծ ձեռքբերում է մարզի առողջապահական համակարգի զարգացման համար, որովհետև տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել: Նոր բժշկական կենտրոնի կառուցման շնորհիվ Վայոց ձորի ավելի քան 60 000 բնակիչ հնարավորություն կստանա օգտվել ավելի որակյալ բժշկական ծառայություններից: Ծրագիրը կնպաստի առողջապահական համակարգի հակազդեցությանը՝

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի և մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ աշխատանքային այցով եղել են Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործող ընկերությանը պատկանող անասնապահական համալիրում: Հանդիպմանը ներկա են եղել ընկերության տնօրեն Արամ Կիրակոսյանը, գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Արծրուն Խաչատրյանը և անասնաբույժ Արեգ Սարուխանյանը:

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի մարզային գրադարանում 02.02.2021
Փետրվարի 29-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառումը նվիրված էր Արցախյան երրորդ պատերազմում նահատակված վայոցձորցի քաջորդիներին և վայոցձորյան մերօրյա հերոսներին։ Բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը: Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության Օրհներգով, այնուհետև կատարվեց մոմավառություն՝ ի հիշատակ վայոցձորցի նահատակների: Անուն առ անուն ներկայացվեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիները: Տեսահոլովակներով ներկայացվեց պատերազմի ընթացքում վիրավորում ստացած վայոցձորցի մերօրյա հերոսների սրտի խոսքն ու խաղաղության համար բարեմաղթանքները: Մասնակիցների ելույթները համեմված էր հիշատակի, խոնարհումի, զորակցության և լավատեսության խոսքերով, որոնք մեզ պատգամում են՝ ապրել՝ ապրեցնելով: Իսկ միջոցառման ավարտն ազդարարող դհոլի բարձր հնչյունները հաստատեցին, որ

Ամենշաբաթյա հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 01.02.2021
Փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները, օգնականները և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված -ի շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման և Ջերմուկի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ընթացքով: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ հյուրանոցային համալիրի շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ փետրվարի 3-ին, մասնագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո, տեղի կունենա Ջերմուկում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի ընդունման աշխատանքները: Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց՝ գույքագրել և ներկայացնել Մ-2 մայրուղու մարզի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրերին կառուցված ինքնակամ շինությունների