Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ 15.05.2021

Սիրելի հայրենակիցնե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքը սիրո, հարգանքի, հոգատարության, հանդուրժողականության աղբյուր է: Մեր հասարակությունը միշտ բարձր է գնահատել ընտանեկան արժեքները, ավանդույթները, փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքն է հանդիսանում հասարակության բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հիմնական օղակը: Եվ հենց ազգային արժեքները կրող և ավանդույթները պահպանող ընտանիքն է մեր ազգի գոյատևման հիմքը, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը:

Իրազեկում

Իրազեկում 14.05.2021

Ս/թ մայիսի 14-ին, ժամը` 10:00-ին Եղեգիս համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը:

<Կյանքդ՝ կյանքիս համար> խորագրով միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

<Կյանքդ՝ կյանքիս համար> խորագրով միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում 14.05.2021

Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ խորագրով միջոցառում՝ նվիրված դպրոցի՝ հանուն հայրենիքի անմահացած և անհայտ կորած շրջանավարտներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, անմահացած հերոսների ծնողներն ու հարազատները: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը, որից հետո միջոցառման մեկնարկը ազդարարվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Վայքի հիմնական դպրոցը իր հարգանքի տուրքը մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին

Վայքի հիմնական դպրոցը իր հարգանքի տուրքը մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին 14.05.2021

Մայիսի 14-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախի 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, որը մեկնարկեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի աղոթքով և օրհնությամբ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ինչպես խաղաղություն կերտած և անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ մերօրյա այն հերոսներին, ովքեր ապրում են մեր կողքին և աճող սերնդին տալիս են խիզախության և սխրանքների վառ օրինակ:

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած  հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված համերգին

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված համերգին 13.05.2021

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մայիսի 11-ին ներկա է գտնվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խորագրով համերգին` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպվել էր մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Հայաստանի տեղական ինքնակառավարման և քաղաքային իշխանությունների, ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և տոնակատարության գլխավոր հերոսները՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանները:

Զարգացնող խաղերի և տետրերի փաթեթեներ՝  Գլաձոր և Վայք  համայնքների  մանկապարտեզներին

Զարգացնող խաղերի և տետրերի փաթեթեներ՝ Գլաձոր և Վայք համայնքների մանկապարտեզներին 13.05.2021

Մայիսի 12-ին -ը, Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վայք խոշորացված համայնքների 2 մանկապարտեզներին է նվիրել ապրանքանիշի զարգացնող խաղերի և տետրերի փաթեթեներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, -ի տնօրեն Լուսինե Սիմոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Ներկաներին խաղաղությանը նվիրված ասմունքով և երգով ողջունեցին Գլաձորի մանկապարտեզի սաները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 15:05:46