Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ջերմուկի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գրիշա Տիգրանի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է մեդալով: Մեդալը Գրիշա Վարդանյանի հարազատներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց նրանց: Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը,

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում Զառիթափ գյուղում 29.07.2021
2021թ. հուլիսի 28-ին Վայոց ձորի Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ: Հայրենիքի համար մղվող պայքարում անմահացած զառիթափցի հերոսների կյանքը ներկայացրին նրանց հարազատները, ընկերները և դպրոցի սաները՝ մեզ փոխանցելով նրանց պատմությունը, սխրագործությունները և երազանքները: Միջոցառումն ուներ նաև մեկ կարևոր առաքելություն: Համայնքի բնակիչ Արթուր Հարությունի Ղարիբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվեց ՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար: Մեդալը հերոսի կնոջը հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ իր խոնարհումը հայտնելով Ղարիբյան և բոլոր հերոս զինվորների ընտանիքներին:

Քննարկում համընդհանուր ներառական կրթության ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ 29.07.2021
Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ տեղակալ Դավիթ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացին վերաբերող հարցերի քննարկում: Համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին վերաբերող հարցերը ներկայացրին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյանը: Քննարկամանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պատասխանատուները և համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) գործառույթներն իրականացոնող Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Վայոց ձորի մարզում 2021 թվականին կյանքի կկոչվի 38 սուբվենցիոն ծրագիր 29.07.2021
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 39 ծրագրից 2021 թվականի համար հաստատվել է 38 սուբվենցիոն ծրագիր՝ 2 մլրդ. 126,3 մլն ՀՀ դրամ արժողությամբ, որից 978,6 մլն. ՀՀ դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ. 141,4 մլն ՀՀ դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավոր ներդրումն է: Սուբենցիոն 14 ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, որոնցից 6 ծրագրի իրականացման շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզի համայնքներին խմելու ջրով ապահովելու խնդիրներին առնչվող հարցերի քննարկում: Վայոց ձորի մարզում նշված թեմայով քննարկում կազմակերպելու առաջարկով ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատարին առաջարկություն էր ներկայացրել ՓԲԸ-ի տնօրինությունը: Քննարկմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ի տեղակալ, գործառնական տնօրեն Վահե Բատոյանը, ՓԲԸ-ի տնօրեն Սպարտակ Մկրտչյանը, մարզի համայնքների ղեկավարներ և տեղակալներ: Առանձնակի ուշադրություն հատկացվեց Եղեգնաձոր քաղաքի շուրջ 450 բաժանորդների ջրամատակարարման գրաֆիկում տեղ գտած խախտումներին առնչվող խնդիրներին: Որոնք ծագում են , և ջրաղբյուրների ջուրը Եղեգնաձոր փոխադրող մայր ջրատարից Եղեգիս համայնքի

Ավարտական ցերեկույթը՝ <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ում 28.07.2021
Հուլիսի 28-ին Եղեգնաձորի համալսարանում տեղի ունեցավ Սյունիք-Զարգացում> հասարակական կազմակերպության ծրագրի շրջանակներում կազմակերպված ռուսերենի խմբակի ավարտական ցերեկույթը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պատականությունները կատարող Հուսիկ Հարությունյանը, ՀԿ-ի աշխատակիցներ և ծնողներ։ Դավիթ Սարգսյանը ողջունեց Սյունիք ՀԿ-ի նախաձեռնությունը, որը Արցախից և Վայոց ձորից մասնակից երեխաների համար հնարավորություն է ընձեռել զարգացնել ռուսաց լեզվի գիտելիքները և նշեց , որ ժամանակաշրջանին բնորոշ է միջպետական հարաբերությունների ընդլայնումը, գիտության և զբոսաշրջության զարգացումը, ինչի տեսանկյունից օտար լեզուների՝ այս դեպքում ռուսաց լեզվի իմացությունը, դառնում է մասնագիտական առաջընթացի և միջմշակութային հաղորդակցման կարևորագույն գործոն: Նա հաջողություններ և շարունակական կրթություն մաղթեց երեխաներին: Իսկ երեխաների հետ աշխատող մասնագետ