Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին 01.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, մարզպետի խորհրդականը առթիվ այցելեցին Արենի և Գլաձոր համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին: Մարզպետը համայնքների ղեկավարների հետ այցելեց տարեցների ընտանիքներ, զրուցեց և հետաքրքրվեց նրանց առօրյայով՝ մաղթելով քաջառողջություն ու տոկունություն։ Վայոց ձորի մարզպետարանի, Արենիի և Գլաձորի համայնքապետարանների կողմից վայոցձորցի տարեցներին տրամադրվեց ֆինանսական աջակցություն։
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզպետի և մարզպետարանի գործունեության արդյունքների ամփոփմանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ ներկայացրեց ամփոփ հաշվետվություն և պատասխանեց քաղաքացիներից ստացված հարցերին: Ներկայացված հաշվետվությանը ծանոթանալ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը 29.09.2021
Ս/թ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգին ծանոթանալ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Արատեսի դպրական կենտրոն 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Արատեսի դպրական կենտրոն: Երևանի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց կենտրոնի տարածքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և դպրոցի կողմից առաջարկվող ծրագրերին և հնարավորություններին: Մարզպետը ծանոթացավ նաև աշակերտների գործունեությանը: Արատեսը շուրջ տարին գործում է որպես յուրահատուկ դպրոց բնության գրկում՝ ուսումնական նախագծերի, ճամբարների, ստեղծագործական հավաքների հարթակ, որտեղ իրականացվող բազմաթիվ նախագծերի շնորհիվ երեխաները հնարավորություն ունեն համատեղել կրթությունը և ուրախ ժամանցը Արատեսի գեղատեսիլ բնության հետ: Դպրական կենտրոնը

Աղավնաձորում բացվեց Արցախյան պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշաքար 27.09.2021
Սեպտեմբերի 26-ին, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ` Արցախյան պատերազմների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշաքարի բացման միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Աղավնաձորի բնակիչներ, զինվորականներ և բազմաթիվ հյուրեր։ Հուշաքարը տեղադրվել է գործարար և բարերար Շահեն Արմենի Հակոբջանյանի ու նրա ընտանիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։



