Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դատախազության միջնորդագրի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 12.07.2021
Հուլիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության միջնորդագրի քննարկում՝ մարզպետ Ա. Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Դ. Սարգսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանի, Վայքի համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանի մասնակցությամբ: Ներկա էին նաև Վայոց ձորի համայնքների ղեկավարներ և նրանց տեղակալները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանգամանալից կերպով ներկայացրեց միջնորդագրի բովանդակությունը, պարզաբանեց խնդիրը, որը վերաբերում է ՊՈԱԿ-ի տարածքից 42 քմ հողատարածքը վարձակալությամբ Վայք քաղաքի բնակիչ Ս. Ենոքյանին տրամադրելու դեպքին, որից հետո խոսք տրվեց Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանին և «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանին:

Վայոց ձորում պատվաստումային գործընթացը շարունակվում է 12.07.2021
Վայոց ձոր մարզի բժշկական կազմակերպություններում (պոլիկլինիկաներ, առողջության կենտրոններ, ամբուլատորիաներ) շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը։ Վայոց ձորի մարզպետարանում վերջին օրերի ընթացքում պատվաստվել են մարզպետարանի թվով 22 աշխատատակիցներ: Վերջիններիս ինքնազգացողությունը նորմալ է, որևէ գանգատներ չկան:

2021թ-ի առաջին կիսամյակում Մալիշկայի համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն 12.07.2021
Հուլիսի 8-ին Մալիշկայի համայնքապետարանում տեղի ունեցավ 2021թ–ի առաջին կիսամյակում համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանի կողմից: Ներկա էին մարզպետի տեղակալ՝ Դավիթ Սարգսյանը, Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ՝ Աղվան Հարությունյանը, համայնքի ՀՈԱԿ–ի տնօրենները, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ:

Հուլիսի 10-ին բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Վարդան Վարդանյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշար, որին մասնակցում էին 176 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզերից: Հուշամրցաշարը կազմակերպվում է 2016թ-ից ի վեր՝ ի պատիվ Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի, և այս տարի նաև ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված մեր բոլոր հայորդիների: Հուշամրցաշարի միջոցով կազմակերպիչները և մասնակիցները իրենց հարգանքն են հավաստում նրանց քաջագործությունների, հայրենասիրության և անկոտրում ոգու նկատմամբ, իսկ երիտասարդ մարզիկները իրենց պատրաստակամությամբ լավագույնս վերահաստատում են, որ հանդիսանում են իրենց քաջ եղբայրների և հայրերի արժանի հետնորդներ:

Հայտարարություն 08.07.2021
Զբոսաշրջային ակտիվ սեզոնին Ջերմուկում ավելացել է թե՛ Հայաստանի տարբեր վայրերից, թե՛ տարբեր երկրներից եկող զբոսաշրջիկների թիվը։ Հարգելի քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ հետագայում Քովիդ 19-ի տարածման վտանգից խուսափելու նպատակով, ձևավորվել է շարժական պատվաստումային խումբ, որը տեղակայվելու է Ջերմուկի առողջարանի տարածքում: Հուլիսի 9-ին, ժամը 14:00-ից սկսած, կարող են պատվաստվել բոլոր ցանկացողները` այդ թվում նաև զբոսաշրջիկները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2021
Սիրելի վայոցձորցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության պետական տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որի շուրջ համախմբվում է հայրենիքի լավագույն ներուժը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման ճանապարհին։