Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենիի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի

Արենիի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի 08.09.2021

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող, Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողերի և հողամասերի աճուրդի մասին: Մանրամասներին ծանոթանա

Տոնական համերգ Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրում

Տոնական համերգ Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրում 07.09.2021

Սեպտեմբերի 5-ին Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեցի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաքի 874 –ամյակին: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև հաստատված համագործակցության շրջանակներում միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզի շնորհալի երեխաները: Համերգային ծրագրում ընդգրկված են եղել նաև Տավուշ և Արմավիր մարզերի ներկայացուցիչները, իսկ միջոցառման հատուկ հյուրն էր համառուսաստանյան մրցույթի հաղթող, ռուսական ժողովրդական երգերի կարատարող Յուլիա Մալինովան:

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի  աճուրդ վաճառքի

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի 07.09.2021

Մալիշկայի համայնքապետարանը հայտարարում է հողամասի աճուրդ վաճառք՝ 2 լոտով, որը տեղի կունենա 2021թ.-ի հոկտեմբերի 6-ին ժամը՝ 12:00-ին: Հասցե՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց 1 շենք`համայնքապետարանի շենք: ԼՈՏ 1

Հանդիպում <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի ղեկավարի հետ

Հանդիպում <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի ղեկավարի հետ 07.09.2021

     Սեպտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանին և փոխտնօրեն Արմեն Խոջոյանին:     Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալը, խորհրդականը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, Արենի և Գլաձոր համայնքների ղեկավարները, Զառիթափ և Մալիշկա համայնքապետարանների ներկայացուցիչներ:    Հանդիպումը հրավիրված էր...

Պարգևատրումներ ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ

Պարգևատրումներ ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ 06.09.2021

Սեպտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեց ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն, որտեղ հանդիպում ունեցավ վարչության պետ Հակոբ Սարգսյանի և մարզային փրկարարական վարչության տարածքային հրշեջ փրկարարական ջոկատների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայոց ձորի փրկարարական վարչությանը և վարչության Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների փրկարարական ջոկատներին պարգևատրեց շնորհակալագրերով՝ շնորհակալություն հայտնելով մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքները լավագույնս կազմակերպելու և իրականանցնելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության գործում ունեցած անգնահատելի ներդրումի համար:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը 06.09.2021

Ս/թ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական թիվ 8 նիստը: Օրակարգին ծանոթանալ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 16:20:46