Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ 08.08.2021

Սիրելի ՛ շինարարներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնը խորհրդանշում է շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանք ու սերը: Այն խորհրդանշում է նաև Ձեր արարելու, հայրենի երկիրը կառուցելու և գալիք սերունդներին ամրակուռ քաղաքաշինական և պատմաշակութային շինություններ և կոթողներ փոխանցելու նվիրական գործունեությունը: Վայոց ձոր մարզի հարգելի՛ շինարարներ, Թո՛ղ, Ձեր կյանքը լի լինի ամենօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Թո՛ղ, իրականացնեք շինարարական բազմաթիվ ծրագրեր, որոնք մասնագիտական բավարարվածություն կարող են պատճառել Ձեզ և, որոնց իրագործումը մեծ նպաստ կարող է բերել մարզի բնակչության կյանքի որակի բարելավմանը, որպես ի կատարումն ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության: Հարգելինե՛րս, կրկին շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, աշխատանքային հաջողություններ, նոր ձեռքբերումներ ու անսպառ եռանդ: Թո՛ղ հարատև հնչի Ձեր շինարարական մուրճի զնգոցը, քանզի այն ազդարարելու է մեր մարզի շենացման ու հզորացման մասին:

Հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 24 երեխա

Հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 24 երեխա 03.08.2021

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հուլիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց <Մարզերի զբոսաշրջային ներուժը> խորագրով ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին մարզի մասնակցությանը աջակցություն ցուցաբերած անձանց

Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց <Մարզերի զբոսաշրջային ներուժը> խորագրով ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին մարզի մասնակցությանը աջակցություն ցուցաբերած անձանց 03.08.2021

Օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպեց խորագրով ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին մարզի մասնակցությանը աջակցություն ցուցաբերած անձանց: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ: Արարատ Գրիգորյանը, մասնակիցներին շնորհակալագրեր հանձնելով՝ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսին մարզի մասնակցության ապահովման գործում ցուցաբերած աջակցության և մարզի զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու համար: Շնորհակալագրեր ստացան՝

ԱԱճուրդ-վաճառք՝ Արենիի համայնքապետարանում

ԱԱճուրդ-վաճառք՝ Արենիի համայնքապետարանում 02.08.2021

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը` 11:00-ին: Հասցեն` Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, շենք 3:

Արենիի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի մասին

Արենիի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի մասին 30.07.2021

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2021թ.օգոստոսի 27 -ին, ժամը` 11:00-ին: Հասցեն` Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, շենք 3: Աճուրդ-վաճառք Լոտ 1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3.32485 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-008-0101-0153, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 1 500 000 ՀՀ դրամ: Լոտ 2.

 Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի 30.07.2021

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2021թ.օգոստոսի 31 -ին, ժամը` 11:00-ին: Հասցեն` Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, շենք 3:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 15:05:46