Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի 30.07.2021
Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2021թ.օգոստոսի 31 -ին, ժամը` 11:00-ին: Հասցեն` Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, շենք 3:

Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպեց 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին՝ հայրը՝ Սամվել Սերյոժայի Սիմոնյան, մայրը՝ Պարզիկ Սուրենի Ալեքսանյան, կինը՝ Անահիտ Կարապետի Մկրտչյան: Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին: Հանուն հայրենիքի նահատակված, Հայկական բանակի պայմանագրային զինծառայող Իսահակ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է , որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը: Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին

Ջերմուկի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գրիշա Տիգրանի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է մեդալով: Մեդալը Գրիշա Վարդանյանի հարազատներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց նրանց: Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը,

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում Զառիթափ գյուղում 29.07.2021
2021թ. հուլիսի 28-ին Վայոց ձորի Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ: Հայրենիքի համար մղվող պայքարում անմահացած զառիթափցի հերոսների կյանքը ներկայացրին նրանց հարազատները, ընկերները և դպրոցի սաները՝ մեզ փոխանցելով նրանց պատմությունը, սխրագործությունները և երազանքները: Միջոցառումն ուներ նաև մեկ կարևոր առաքելություն: Համայնքի բնակիչ Արթուր Հարությունի Ղարիբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվեց ՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար: Մեդալը հերոսի կնոջը հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ իր խոնարհումը հայտնելով Ղարիբյան և բոլոր հերոս զինվորների ընտանիքներին:

Քննարկում համընդհանուր ներառական կրթության ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ 29.07.2021
Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ տեղակալ Դավիթ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացին վերաբերող հարցերի քննարկում: Համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին վերաբերող հարցերը ներկայացրին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյանը: Քննարկամանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պատասխանատուները և համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) գործառույթներն իրականացոնող Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Վայոց ձորի մարզում 2021 թվականին կյանքի կկոչվի 38 սուբվենցիոն ծրագիր 29.07.2021
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 39 ծրագրից 2021 թվականի համար հաստատվել է 38 սուբվենցիոն ծրագիր՝ 2 մլրդ. 126,3 մլն ՀՀ դրամ արժողությամբ, որից 978,6 մլն. ՀՀ դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ. 141,4 մլն ՀՀ դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավոր ներդրումն է: Սուբենցիոն 14 ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, որոնցից 6 ծրագրի իրականացման շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: