Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի աշխատանքային այցը Աղավնաձոր բնակավայր 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում էր Աղավնաձոր բնակավայրում։ Մարզպետը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ հանդիպեց Աղավնաձորի խաղողագործների հետ։ Հանդիպման ընթացքում լսեց աղավնաձորցիների կողմից բարձրաձայնված խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ հնարավոր առաջարկները:

Արենիի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի 08.09.2021
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող, Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողերի և հողամասերի աճուրդի մասին: Մանրամասներին ծանոթանա

Տոնական համերգ Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրում 07.09.2021
Սեպտեմբերի 5-ին Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեցի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաքի 874 –ամյակին: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև հաստատված համագործակցության շրջանակներում միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզի շնորհալի երեխաները: Համերգային ծրագրում ընդգրկված են եղել նաև Տավուշ և Արմավիր մարզերի ներկայացուցիչները, իսկ միջոցառման հատուկ հյուրն էր համառուսաստանյան մրցույթի հաղթող, ռուսական ժողովրդական երգերի կարատարող Յուլիա Մալինովան:

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի 07.09.2021
Մալիշկայի համայնքապետարանը հայտարարում է հողամասի աճուրդ վաճառք՝ 2 լոտով, որը տեղի կունենա 2021թ.-ի հոկտեմբերի 6-ին ժամը՝ 12:00-ին: Հասցե՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց 1 շենք`համայնքապետարանի շենք: ԼՈՏ 1

Հանդիպում <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի ղեկավարի հետ 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց <Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ> պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանին և փոխտնօրեն Արմեն Խոջոյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալը, խորհրդականը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, Արենի և Գլաձոր համայնքների ղեկավարները, Զառիթափ և Մալիշկա համայնքապետարանների ներկայացուցիչներ: Հանդիպումը հրավիրված էր...