Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 16.09.2021

  ­ Հարգելի հայրենակիցնե՛ր    Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզ պետարանը, ՀՀ ՊՆ   Վայքի գնդի հրամանատարությունը և Վայքի քաղաքապետ արանը  ս/թ սեպտեմբերի 21-ին Վայք քաղաքում կազմակերպում են հոբել­յա­նական միջոցառում ,   նվիրված ՝   ՀՀ Անկախության 30-ամ­յա­կին : Միջոցառումը հանդիսանում է մեր երդումն ուղղված երկրի անկախությունը և ազատությունը կերտողներին, այն է՝ երբեք...

Գլաձորի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի

Գլաձորի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի 15.09.2021

2021 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0402 հա բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր 10-042-0059-0022) հողամասի աճուրդ: Հողամասի մեկնարկային գինը` 206 950 (երկու հարյուր վեց հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 100%-ը: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան։ Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 18։00-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է՝ Ելփին և Չիվա բնակավայրերում շչակներ են գործարկվելու 15.09.2021

   Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է <Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում> թեմայով վարժանք։                                                               Գործարկվելու է...

Հանդիպում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրենի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հետ

Հանդիպում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրենի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հետ 15.09.2021

Սեպտեմբերի 14 ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ այցելեց Վայոց ձորի Մալիշկա համայնք, որտեղ շուտով մեկնարկելու է կենտրոնի կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի անվճար դասընթացները: Ներկաները ծանոթացան կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքներին, որտեղ հյուրերին ներկայացվեց դասընթացների մեկնարկին առնչվող ծրագրային դրույթները, ինչպես նաև քննարկվեցին մարզում դասընթացների կազմակերպման աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:

Գաթայի ավանդական  փառատոն` Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում

Գաթայի ավանդական փառատոն` Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 15.09.2021

Հարգելի’ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենա Գաթայի փառատոնը: Ավանդական դարձած այս փառատոնը կազմակերպվում է 2014թ.-ից և ամեն տարի իր հյուրընկալ դռներն է բացում հազարավոր հյուրերի համար ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից: Յուրաքանչյուր աշուն Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու Հայաստանի ամենահամեղ տոներից մեկը, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեն համտեսել տարբեր տաղավարներում ներկայացված գյուղի բերքն ու բարիքը, պատրաստված տարատեսակ կերակուրները, և իհարկե, Խաչիկի բնակիչների ձեռքերով պատրաստված ավանդական գաթան: Փառատոնն ունի նաև մշակութային մաս, որտեղ այցելուները հնարավորություն ունեն վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը, մասնակցել խաղերի և գնումներ կատարել

Տեղեկացում 15.09.2021

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին նախատեսված Վայոց ձորի մարզխորհրդի 3-րդ նիստը հետաձգվել է՝ ՀՀ Կառավարության N 647-Ն՝ որոշման 5-րդ կետով սահմանված կարգով իրավազոր չլինելու պատճառով: Նիստին չեն մասնակցել մարզխորհրդի անդամների կեսից ավելին, այդ թվում՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Եղեգիս, Վայք և Զառիթափ համայնքների ղեկավարները: Նախատեսվող մարզխորհրդի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 15:05:46