Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում նահատակված զինվորների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաաննիսյանը, Ջերմուկի զորամասի հրամանատարի տեղակալը, մարզային այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ և հյուրեր։ Խաչքարը տեղադրվել էր Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, գործարար Աշոտ Արսենյանի նախաձեռնությամբ։ Խաչքարի օծման արարողությունից հետո, մարզպետ Արարատ Գրիգորյանը հիշատակի և խոնարհման խոսք ուղղեց նահատակված հերոսների հիշատակին: Մարզպետն իր խոսքում առանձնապես նշեց՝ : Այնուհետև մարզպետ Արարատ Գրիգորյանն Արցախի և ՀՀ նախագահների անունից մեդալներ հանձնեց հերոսների ընտանիքներին։ Միջոցառումն

<Եվրոպական ժառանգության օրեր> ծրագրի շրջանակում միջոցառումներ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում 26.09.2021
Եվրոպական ժառանգության օրերի խորագրով ծրագրի շրջանակներում ի թիվս վայոցձորյան մի քանի մշակութային հաստատությունների, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնը նույնպես մասնակցեց մարզային ծրագրին: Մշակույթի կենտրոնում կազմակերպվեց.

Հայտարարություն 25.09.2021
Հարգելի' քաղաքացիներ, Ներկայացնում ենք Եվրոպական ժառանգության օրերի խորագրով ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 25-ին և 26-ին մարզային ենթակայության մշակութային օջախներում կազմակերպվող միջոցառումների ցանկը.

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու նիստը 25.09.2021
Ս/թ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Արենիի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու թիվ 14 (արտահերթ) նիստը: Օրակարգին ծանոթանալ

Սեմինար-քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 25.09.2021
Սեպտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումը, որն իրականացնում է ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում։ Սեմինարին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարսգյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության անչափահասների հարցերով բաժնի ծառայողներ, ՀՀ պրոբացայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի ներկայացուցիչ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքային սոցիալական աշխատակիցներ և այլ հյուրեր։

<Եվրոպական ժառանգության օրեր>ը Վայոց ձորում 25.09.2021
Այսօր ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի մշակությաին հաստատություններում կազմկերպվեցին մի շարք միջոցառումներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների հետ մասնակցել է մարզային ենթակայության մշակութային օջախներում կազմակերպվող միջոցառումներին։ Դավիթ Սարգսյանը եղել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, տնօրեն Կարեն Ազատյանի ուղեկցությամբ շրջել սրահներում, ծանոթացել ցուցանմուշներին և մասնակցել սրահի բացմանը, որտեղ ներկայացված է եղել նշանավոր քանդակագործ Մոմիկի ձեռագործ խաչքարը, ինչպես նաև մարզից գտնված այլ խաչքարեր ու քանդակներ։