Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Վայոց ձորի մարզում 27.04.2022
Սիրելի՛ վայոցձորցիներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը հայտարարում են Վայք քաղաքում և Մալիշկա բնակավայրում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասըթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ հունիսի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ մայիսի 27-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել՝ Վայք՝ +37477914477 (Ավետիսյան Ժենյա) Մալիշկա՝ +37477863901 (Քոչարյան Կամիլա)
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի ու հողամասերի աճուրդ- վաճառքի և վարձակալության մրցույթի, որը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 31-ին, ժամը՝ 11.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս

Պլանային ջրանջատում Վայոց ձորի մարզում. տեղեկացնում է <Վեոլիա Ջուր> փակ բաժնետիրական ընկերությունը 25.04.2022
փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի ապրիլի 26-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան, Խանջյան, Խաչատրյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Բաղդասարյան, Մշեցու փողոցների, Կամոյի 1-40 համարների և Գլաձոր, Արտաբույնք, Շատին բնակավայրերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2022
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին Եղեգնաձորում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հարգանքի տուրքը մատուցեցին նաև Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմը և Եղեգնաձորի համայնքապետարանի, կրթական, մշակութային հաստատությունների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցներ, Եղեգնաձոր քաղաքի ու հարակից համայնքների բնակիչներ: Այնուհետ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց

COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը՝ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում 22.04.2022
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ քննարկվեցին մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ, մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահութվության վարչության պետ Վասիլ Ասլանյանը. պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը : Առողջապահական կազմակերպություններում պատվաստումային ընթացիկ աշխատանքների վերաբերյալ դիտարկումներ ներկայացրեց Լ. Կարապետյանը: Արտահայտվեց նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ասլանյանը: Քննարկվեցին պատվաստումների ցուցանիշները և արձանագրվեցին խնդիրները: Նախապատրաստվեցին



