Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2021 թվականի ձմեռային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2021 թվականի ձմեռային զորակոչը 23.12.2021

Այսօր Վայոց ձորում կայացել է 2021 թվականի ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Զորակոչի մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, զինվորականներ: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքի խոսքեր ասացին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը: Միջոցառմանը օրհության խոսք հնչեցրեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Վայոց ձորի մարզից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց

Հայտարարություն

Հայտարարություն 22.12.2021

Սիրելի' հայրենակիցներ, վայոցձորցիներ, լրագրողներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը որպես   <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում>  ծրագրի հուսալի ընկեր արժանացել է շնորհակալագրի

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը որպես <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում> ծրագրի հուսալի ընկեր արժանացել է շնորհակալագրի 22.12.2021

Վերջերս Ջերմուկում տեղի է ունեցել ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգազման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի ամփոփիչ համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,

Մտադրությունների մասին  հուշագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի  միջև

Մտադրությունների մասին հուշագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի միջև 22.12.2021

Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և միջև կնքվեց մտադրությունների մասին հուշագիր, որը նպատակաուղղված է ամուր հիմք ստեղծել համագործակցության հետագա ամրապնդման և կրթական ոլորտում համատեղ ուժերով շարունակական բարեփոխումների իրականացման համար։ Միջոցառմանը մասնակցում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ով ներկաներին ներկայացրեր կրթահամալիրի կողմից իրականացվող ծրագրերը, գործունեության ուղղությունները և դրանց իրագործման համար նախատեսվող քայլերը։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը 21.12.2021

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին` ժամը 16:00-ին, Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգին ծանոթանալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ 21.12.2021

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթելով աշխատակիցներին նորանոր հաջողություններ և ձեռբերումներ՝ մարզպետ Ա․ Գրիգորյանը նշեց, որ մասնագիտական այս տոնը դարձել է հարգանքի և երախտագիտության խորհրդանիշ, որի շնորհիվ մենք մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում անվտանգության մարմիններին՝ մեր քաղաքացիների, հասարակության և հայրենիքի անվտանգության ապահովմանը ուղղված աշխատանքի ու գործունեության համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 18:02:30