Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

²ñ»ÝÇÇ Ñ³Ù³ÛÝù³å»ï³ñ³Ýը հայտարարում է համայնքային սեփականության հողամասերի ³×áõñ¹-í³×³éùÇ մասին 06.05.2022
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի ու հողամասերի աճուրդ- վաճառքի մրցույթի, որը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 7-ին, ժամը՝ 11.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս

Ֆրանսիայի օրեր Վայոց ձորում 05.05.2022
Մայիսի 4-ին Վայոց ձորում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթության ու մշակույթի ոլորտի մի խումբ ղեկավար անձինք, ուսուցիչներ, հյուրեր։ Վայոց ձորի մարզի տաղանդավոր երիտասարդների մասնակցությամբ և այս գեղեցիկ միջոցառմամբ, ընդգծելով երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, Վայոց ձորի մարզը միանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված շնորհավորանքներին՝ իր փոքրիկ, բայց նշանակալի ներդրումը ունենալով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման գործում։
Մայիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադայի մարզային փուլը հաղթահարած աշակերտներին և առարկայական հանձնաժողովների անդամներին։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց մարզային փուլում 1-ին տեղեր գրաված և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած 45 աշակերտների՝ ցուցաբերած խորը և կայուն գիտելիքների համար, ինչպես նաև մարզային փուլի առարկայական հանձնաժողովների անդամներին, ովքեր անաչառ, մանրակրկիտ ու անտրտունջ կերպով կատարել են իրենց աշխատանքը՝ հայտնաբերելու մարզի տաղանդավոր աշակերտներին, որոնք պետք է ներկայացնեն մարզը հանրապետական փուլում։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ 01.05.2022
Սիրելի՛ վայոցձորցիներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Գարնանային այս օրը երկար տարիներ եղել է բոլոր սերունդների սիրելի և իրապես ազգային տոներից մեկը։ Մայիսի 1-ը նրանց տոնն է, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով բարեկեցություն են ստեղծում իրենց տան, ընտանիքի, հայրենիքի համար։