Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի` Շուշանի ու Արփիի հետ գտնվում էր Վայոց ձորի մարզում 26.02.2022
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։ Այցը մեկնարկեց Հայրենական մեծ և Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին ծաղիկների խոնարհումով: Այցի հաջորդ կանգառը Արենիում Վարդանյանների բազմազավակ ընտանիքն էր, ովքեր դաստիարակում են 8 երեխա: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Աննա Հակոբյանը հետաքրքվեց երեխաների ուսմամբ՝ կարևորելով կրթության դերը կյանքի ապագա փուլերում: Ջերմ զրույցի ընթացքում պարզվեց, որ երեխաները սովորում են գերազանց առաջադիմությամբ: Վարդանյանների մեծ դուստրը՝ Արմինեն, ինքնուս կիթառ է նվագում և իր կատարումներով հուզեց ներկաներին, իսկ փոքրը՝ Սիրվարդը ապագա դաշնակահար է:

<Pfizer> պատվաստանյութը հասանելի է նաև Վայոց ձորի մարզի բնակիչներին 25.02.2022
Վայոց ձորի մարզի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ մարզի բոլոր բուժհաստատություններում առկա է վերջերս Հայաստանի Հանրապետություն ներկրված ամերիկյան պատվաստանյութը: Հիշեցնենք, որ -ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ): Իսկ որպես բուստեր դեղաչափ՝ -ը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: Հարգելինե՛րս, պատվաստումն օգնում է պաշտպանել Ձեզ և Ձեր մտերիմներին։ Հորդորում ենք

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 4 արտահերթ նիստը 23.02.2022
Սույն թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 4 արտահերթ նիստը։ Օրակարգին կարող եք ծանոթանալ այս

Հայտարարություն Արենիի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին 21.02.2022
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին, որը տեղի կունենա 2022 թվականի մարտի 17-ին, ժամը՝ 11.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարությանը ծանոթանալ այստեղ : Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝...

Արենիի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 17-ին: Հայտարարությանը ծանոթանալ այստեղ : Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հանդիպումը ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի ուժային կառույցների և համայնքների ղեկավարներ, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալը, վարչության անդամներ և ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամներ: Հանդիպումն սկսվեց ՀՀ և ԵԿՄ օրհներգերի հնչյունների ներքո: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում նշեց. որ կանգնելով հայրենիքի կողքին պետականության ձևավորման առաջին իսկ օրերից՝ երկրապահ կամավորականներն այսօր էլ հաստատակամ քայլերով, նվիրումով և նույն ոգով շարունակում են կանգնել հայոց բանակի և հայ ժողովրդի կողքին՝ ապահովելով երկրի սահմանների պաշտպանությունը, սեփական երկրում անկախ ապրելու և արարելու հայ ժողովրդի անօտարելի իրավունքը: Այնուհետ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և