Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ ենք ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ սույն թվականի նոյեմբերի 25-ի N 180-Ա/1 հրամանը՝ դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Դասընթացով հետաքրքրված անձինք մանրամասներին կարող են ծանոթանալ այս հղումով:

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդ-վաճառքի և մրցույթ-վարձակալության 19.11.2021
Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդ-վաճառքի և մրցույթ-վարձակալության, որը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 17-ին, ժամը` 11:00-ին: Հասցեն` Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, շենք 3:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ռազմական բժիշկների օրվա կապակցությամբ 18.11.2021
Նոյեմբերի 17-ին ողջ Հայաստանը նշում է նրանց տոնը, ովքեր իրենց ամենօրյա գործունեությամբ և նվիրումով ցույց են տալիս հայրինքին և հասարակությանը անվերապահ ծառայության, հերոսության փայլուն օրինակ: Սրտանց և անսահման հարգանքով շնորհավորում եմ տոնդ, ռազմական բժիշկ: Բժիշկ, ում մեջ ներդաշնակորեն համակցված են քաջությունն ու մարդասիրությունը, և ում համբերության, պրոֆեսիոնալիզմի և հերոսության շնորհիվ հայրենիքի հազարավոր պահապաններ ստացել են ապրելու երկրորդ հնարավորություն, իսկ մենք՝ վստահություն, որ մեր զինվորների կողքին կանգնած են հմուտ և իրենց կոչմանը հավատարիմ հերոսներ: Ամեն օր դուք պայքար եք մղում մեր զինվորների կյանքի և առողջության համար, իսկ հայրենիքի համար օրհասական պահերին անում եք ամեն հնարավորը, և նույնիսկ ավելին՝ ցույց տալով պրոֆեսիոնալիզմի իրական հրաշքներ: Մաղթում եմ, որ միշտ հաղթող դուրս գաք այդ պայքարից:

Սիրելի՛ ուսանողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Ուսանողական տարիները յուրաքանչյուր մարդու կյանքում անջնջելի հետք են թողնում: Այդ տարիներին ձեռք բերված գիտելիքները հնարավորություն են ընձեռում քաղաքացուն ձևավորվել որպես մասնագետ, ապահովելով կյանքի հետագա տարիների մասնագիտական գործունեությունը, դառնալով բարեկեցության հիմնական գործոն: Ուսանողության տարիները կարևոր փուլ են նաև անձի որպես քաղաքացու ձևավորման գործում: Վայոցձորցի սիրելի՛ ուսանողներ, համոզված եմ, որ մեր մարզի զարգացման գործընթացում Դուք ակտիվ դերակատարություն կունենաք, և հանուն Վայոց ձորի բարօրության և վայոցձորցու առավել բարեկեցության ներ կդնեք Ձեր գիտելիքներն ու ողջ հնարավորությունները: Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ