Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը շրջայց են կատարել Եղեգնաձոր համայնքում

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը շրջայց են կատարել Եղեգնաձոր համայնքում 29.10.2021

Ս/թ հոկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը համապատասխան մասնագետների հետ շրջել են համայնքում, ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Եղեգնաձոր համայնքում իրականացված և իրականացվելիք աշխատանքներին: Նրանք եղել են քաղաքի այն փողոցներում, որտեղ իրականացվել կամ իրականացվում են նորոգման աշխատանքներ և տեղում ծանոթացել իրավիճակին: Նշենք, որ • Ալավերդյան փողոցում նորգման աշխատանքներն ավարտվել են, ընթանում է հանձնման-ընդունման փաստաթղթավորում:

Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն 27.10.2021

Հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Կենտրոնը բացվել է Երևանում մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ և բարերար Արամ Աբրահամյանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Երևանում մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում 27.10.2021

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում մշակութագործարարական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100 ամյակին: Առնո Բաբաջանյանի էստրադային ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները (գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Ջավադյան):

Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը

Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը 27.10.2021

Ս/թ հոկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց Եղեգնաձոր համայնքի նախկին ղեկավարին երկարամյա աշխատանքային գործունեության և վերջին երկու տարիների համատեղ աշխատանքի համար: Արարատ Գրիգորյանը շնորհավորելով Մուշեղ Ներսիսյանին՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջող և արդյունավետ աշխատանք:

Զառիթափ բնակավայրում շչակ է գործարկվելու

Զառիթափ բնակավայրում շչակ է գործարկվելու 27.10.2021

Հոկտեմբերի 28-ին Վայոց ձորի մարզի Զառիթափ համայքնի Զառիթափ բնակավայրում անցկացվելու է թեմայով վարժանք: Գործարկվելու են բնակավայրում առկա շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ:

<Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը Հեր-Հերի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում> թեմայով շտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում

<Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը Հեր-Հերի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում> թեմայով շտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 22.10.2021

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում հոկտեմբերի 20-ին մարզպետ Արարատ Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվել է թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակվել էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Սարգսյանը: Միջոցառման շրջանակներում մշակված սցենարի համաձայն փլուզվել է Վայոց ձորի մարզում գտնվող Հեր-Հերի ջրամբարի պատվարը, և անհրաժեշտ է անհապաղ իրականացնել բնակչության իրազեկման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների համակարգում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 14:37:11