Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2022 թվականի հուլիսի 18-ին ժամը 09:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ. 1.Քարագլուխ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով. կադաստրային ծածկագիր՝ 10-044-0227-0043, մակերեսը՝...

Եղեգնաձոր բնակավայրում գործարկվեցին բնակավայրի 3 շչակները 17.06.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմը սույն թվականի հունիսի 17-ին մասնակցեց Եղեգնաձոր քաղաքում անցկացված թեմայով ուսումնավարժանքին: Ուսումնավարժանքի ընթացքում
2022 թվականի հուլիսի 19-ին ժամը 11:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Շատին, փողոց 1, շենք 1) կկայանա մրցույթ` Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար 10 /տասը/ տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով.

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը 17.06.2022
Սույն թվականի հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ին, Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգին ծանոթանալ այս
Հունիսի 14-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների 2021-2022 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Համերգային ծրագրում ընդգրկված էին 2020-2021 ուսումնական տարում միջմարզային, հանրապետական և միջազգային տարբեր մրցույթ-փառատոններին մասնակացած և մրցանակների արժանացած սաների կատարումները: Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցի 27 շնորհալի սաներ մասնակցել են տարբեր մրցույթների և արժանացել պատվավոր մրցանակների և պատվոգրերի:

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցություն Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև 15.06.2022
ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև երկխոսության կարևորագույն ուղղություններից էր առևտրի և տնտեսության ոլորտներում համագործակցության ակտիվացումը և նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով այցի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես-հյուրասիրություն, որտեղ ներկայացված էին մարզի՝ արտահանման պոտենցիալ ունեցող մի շարք ընկերությունների արտադրությունը, ինչպիսիք են՝ Գետափի գինու գործարանը ( ), Frunze Estate Winery, Արենի գինու գործարանը, , , բնական հյութերի, պահածոների, թեյերի և այլ ընկերություններ։


