Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերի 14 ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ այցելեց Վայոց ձորի Մալիշկա համայնք, որտեղ շուտով մեկնարկելու է կենտրոնի կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի անվճար դասընթացները: Ներկաները ծանոթացան կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքներին, որտեղ հյուրերին ներկայացվեց դասընթացների մեկնարկին առնչվող ծրագրային դրույթները, ինչպես նաև քննարկվեցին մարզում դասընթացների կազմակերպման աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:
Գաթայի ավանդական փառատոն` Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 15.09.2021
Հարգելի’ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենա Գաթայի փառատոնը: Ավանդական դարձած այս փառատոնը կազմակերպվում է 2014թ.-ից և ամեն տարի իր հյուրընկալ դռներն է բացում հազարավոր հյուրերի համար ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից: Յուրաքանչյուր աշուն Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու Հայաստանի ամենահամեղ տոներից մեկը, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեն համտեսել տարբեր տաղավարներում ներկայացված գյուղի բերքն ու բարիքը, պատրաստված տարատեսակ կերակուրները, և իհարկե, Խաչիկի բնակիչների ձեռքերով պատրաստված ավանդական գաթան: Փառատոնն ունի նաև մշակութային մաս, որտեղ այցելուները հնարավորություն ունեն վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը, մասնակցել խաղերի և գնումներ կատարել
Տեղեկացում 15.09.2021
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին նախատեսված Վայոց ձորի մարզխորհրդի 3-րդ նիստը հետաձգվել է՝ ՀՀ Կառավարության N 647-Ն՝ որոշման 5-րդ կետով սահմանված կարգով իրավազոր չլինելու պատճառով: Նիստին չեն մասնակցել մարզխորհրդի անդամների կեսից ավելին, այդ թվում՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Եղեգիս, Վայք և Զառիթափ համայնքների ղեկավարները: Նախատեսվող մարզխորհրդի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
Հանդիպում Աղավնաձոր բնակավայրի խաղողագործների հետ 14.09.2021
Ի շարունակություն Աղավնաձորում սույն թվականի սեպտեմբերի 10-ին կայացած հանդիպման, այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց բնակավայրի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ծագած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը և Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանը:
Հարգելի' համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 11-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնում տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Բժշկական կենտրոն են այցելելու Ֆրանսիայի անվանի բժիշկներ՝ սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, օրթոպեդիայի և վնասվածքաբանության վիրաբուժության պրոֆեսոր Լևոն Դուրսունյանը, և օնկո-ուրոլոգ վիրաբույժ, պրոֆեսոր Միքայել Պերոմոռը: Ընդունելությունը տեղի կունենա նախապես հերթագրման միջոցով։ Այդ նպատակով խնդրում ենք սեպտեմբերի 17-ին դիմել
Հանդիպում <Լիդիան Արմենիա> և <Զիժին> հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչների հետ 14.09.2021
Սեպտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին, ընկերության տնօրեն Մայքլ Սպենսերին և Չինաստանի հանքարդյունաբերական ընկերության (Zijin Mining Group) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարզի տարածքում հնարավոր ներդրումների վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության իրականացվող բոլոր նախաձեռնություններում առաջնայինը նրանց համապատասխանելիությունն է ՀՀ օրենքներին, բնակչության շահերին և շրջակա միջավայրի պաշտպանության նորմերին: