Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն 18.09.2021
Սիրելի' հայրենակիցներ, վայոցձորցիներ, լրագրողներ, Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի 2021 թվականի գործունեության առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսը: Հաշվի առնելով համավարակի հետ կապված սահմանափակումները` խնդրում ենք մեր լրագրող գործընկերներին առցանց հղել իրենց հարցերը մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 18.00: Սիրելի՛ վայոցձորցիներ, մարզպետ Արարատ Գրիգորյանը կպատասխանի նաև ձեր հարցերին, ուստի ձեզ հուզող հարցերն առցանց տարբերակով կարող եք ներկայացնել ստորև նշված հղումով: Խնդրում ենք բոլոր հարցերն ուղարկել vayotsdzor.press@mta.gov.am էլեկտրոնային հասցեին: Հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը 18.09.2021
Սեպտեմների 17-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին: Հանդիպման նպատակն էր վերլուծել և ընդհանրացնել մթերումների շրջանին ընդառաջ Վայոց ձորի մարզում խաղողի մթերման գործընթացը, առնչվող խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները: Ներկա էին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը և ՓԲԸ գործդիր տնօրեն Կարեն Ղազարյանը: Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել այցելություն դեպի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր՝ տեղի խաղողագործների հետ հանդպման նպատակով:
Գաթայի փառատոնը ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 18.09.2021
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր, որտեղ ընթանում է Հայաստանի գունավոր և թերևս ամենահամեղ տոնակատարությունը՝ Գաթայի փառատոնը: Արդեն 7 տարի անընդմեջ Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու այս գեղեցիկ տոնը և իրենց հյուրընկալ դռներն են բացում հազարավոր այցելուների առջև՝ ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց միջոցառման կազմակերպիչներին և տեղի բնակչությանը, նշելով, որ փառատոնի արձանագրած հաջողությունները նրանց երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
Հայտարարություն 16.09.2021
Հարգելի հայրենակիցնե՛ր Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզ պետարանը, ՀՀ ՊՆ Վայքի գնդի հրամանատարությունը և Վայքի քաղաքապետ արանը ս/թ սեպտեմբերի 21-ին Վայք քաղաքում կազմակերպում են հոբելյանական միջոցառում , նվիրված ՝ ՀՀ Անկախության 30-ամյակին : Միջոցառումը հանդիսանում է մեր երդումն ուղղված երկրի անկախությունը և ազատությունը կերտողներին, այն է՝ երբեք...
Գլաձորի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի 15.09.2021
2021 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0402 հա բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր 10-042-0059-0022) հողամասի աճուրդ: Հողամասի մեկնարկային գինը` 206 950 (երկու հարյուր վեց հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 100%-ը: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (սերվիտուտներ) չկան։ Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 18։00-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է՝ Ելփին և Չիվա բնակավայրերում շչակներ են գործարկվելու 15.09.2021
Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է <Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում> թեմայով վարժանք։ Գործարկվելու է...