Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նախազգուշացում 31.03.2022
Հարգելի քաղաքացիներ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ 8-9 աստիճանով, ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ։

2021 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն երեք ծրագիր. Եղեգիս համայնքի արտաքին էլեկտրալուսավորության իրականացում: Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Քարագլուխ, Թառութումբ, Շատին, Հորս, Վարդահովիտ և Սալլի բնակավայրերի ոռոգման խողովակաշարի կառուցում: Եղեգիս համայնքի Գողթանիկ, Եղեգիս, Թառութումբ, Հորբատեղ, Շատին և Սալլի բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգում: 2021 թ. առաջին և երկրորդ ծրագրերով նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Հաջողությամբ ավարտվել են նաև երրորդ ծրագրի ենթածրագրերից մեկի՝

Տեղի ունեցավ <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> նիստը 30.03.2022
Սույն թվականի մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի 2022 թվականի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի 11 անդամներից 9-ը: Հրավիրված էին Եղեգնաձորի, Վայքի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի համայնքապետարանների սոցիալական աշխատողները, Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի սոցիալ-առողջապահական բաժնի վարիչ Քրիստինե Իսպիրյանը, ներկայացուցիչ Սոնա Զաքարյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ներքոնշյալ հարցերը.

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային հողամասերի դասական աճուրդ-վաճառքի մասին 29.03.2022
Ջերմուկ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին. Լոտ N 1

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը մասնակցել է արվեստի 13-րդ միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել երկրորդ մրցանակի: Երգչախմբի ղեկավարն է Էլեոնորա Հակոբյանը, կոնցերտմայստեր` Մանիկ Բաբախանյան: Շնորհավորում ենք Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրինությանը, մանկական երգչախմբի ղեկավարներին և աշակերտներին, մաղթում՝ հաջողություններ ու նորանոր մրցանակներ:

Սույն թվականի մարտի 18-19-ը ՀՀ Վայոց ձորի մարզի հավաքական թիմը մասնակցել է սիրողական սեղանի թենիսի եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Շնորհավորում ենք մեր հավաքականի երկու անդամներին՝ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղի բնակիչ Նորվարդ Սիմոնյանին և Վայք համայնքի Խնձորուտ գյուղի բնակիչ Մերի Հովհաննիսյանին, ովքեր ընդգրկվել են լավագույն քսանյակի մեջ և արժանացել դրամական խրախուսանքի: Նշենք, որ