Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի Կարատեի ֆեդերացիայի մարզային գավաթի 6-րդ բաց առաջնությունը Եղեգնաձորում

Վայոց ձորի Կարատեի ֆեդերացիայի մարզային գավաթի 6-րդ բաց առաջնությունը Եղեգնաձորում 19.05.2022

Մայիսի 15-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ավարտվեց Վայոց ձորի Կարատեի ֆեդերացիայի մարզային գավաթի 6-րդ բաց առաջնությունը, որին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը։ Մրցաշարը, որն անցկացվեց Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոցում, հավաքել էր ավելի քան 200 մարզիկների Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ովքեր առաջնության ընթացքում ցուցադրեցին այն ամենը, ինչ սովորել էին մարզումների ընթացքում։

Հակակարկտային կայանների շահագործման թեմայով դասընթաց Վայոց ձորի մարզում

Հակակարկտային կայանների շահագործման թեմայով դասընթաց Վայոց ձորի մարզում 19.05.2022

Սույն թվականի մայիսի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հակակարկտային կայանների շահագործման թեմայով դասընթաց, որը միտված էր բարձրացնել այդ ուղղությամբ տեսական և գործնական գիտելիքները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում կարևորեց հակակարկտային կայանների պահպանման և շահագործման դերը մարզում բնական աղետների կանխարգելման և գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման գործում: Դասընթացը կազմակերպվել էր

5-ամյա նկարչուհի Մարիա Արամիի ցուցահանդեսը Վայոց ձորի մարզում

5-ամյա նկարչուհի Մարիա Արամիի ցուցահանդեսը Վայոց ձորի մարզում 18.05.2022

Մայիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց 5-ամյա տաղանդաշատ նկարչուհի Մարիա Արամի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը։ 500 ստեղծագործությունների հեղինակ փոքրիկը սկսել է նկարել դեռ երկու տարեկանից, և արդեն իսկ հասցրել է գրավել շատերի սրտերը՝ իր աշխատանքներով մրցանակային տեղեր զբաղեցնելով մի շարք միջազգային մրցույթներում։

Վայոց ձորի մարզում կայացավ շտաբային ուսումնավարժություն

Վայոց ձորի մարզում կայացավ շտաբային ուսումնավարժություն 18.05.2022

Սույն թվականի մայիսի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժությունն անցկացվեց թեմայով:

2-րդ մրցանակային հորիզոնական <ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական խճուղավազքի մրցաշարում

2-րդ մրցանակային հորիզոնական <ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական խճուղավազքի մրցաշարում 16.05.2022

Սիրելի՛ վայոցձորցիներ Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 14-ին կայացած դպրոցականների թիմային սիրողական խճուղավազքի մրցաշարում Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտները լավագույնս են ներկայացրել Վայոց ձորի մարզը՝ հանրապետությունում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Շնորհավորում ենք մեր մարզիկներին` ցանկանալով նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային  օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ 15.05.2022

Սիրելի վայոցձորցինե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքն ամենատաք ու ջերմ անկյունն է, որտեղ մենք գտնում ենք մեր հանգիստը, կտրվում ամենօրյա հոգսերից, նոր ու դրական լիցքեր ստանում, որոնք օգնում են մեզ յուրաքանչյուր բացվող օր նոր ոգևորությամբ սկսել և շարունակել կյանքի կոչել մեր ծրագրերն ու անելիքները: Ընտանիքն է յուրաքանչյուրիս հիմնական հենարանը, ազգային և համամարդկային արժեքների կրողն ու պահպանողը, հասարակության զարգացման հենքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 16:48:21