Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության ընդլայնում Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև

Համագործակցության ընդլայնում Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև 13.06.2022

Հունիսի 9-ին Ջերմուկ Գրանդ Ռեզորթ հյուրանոցում տեղի ունեցավ շահույթ չհետապնդող կազմակերպության խորհրդի հինգերորդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Վայոց ձորի մարզպետարանի և Արխանգելսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը 2022-2024 թվականների համար։ Նիստը տեղի ունեցավ Արխանգելսկի մարզի պատվիրակության՝ Վայոց ձորի մարզ աշխատանքային այցելության շրջանակներում, որտեղ քննարկվեցին համատեղ ծրագրերի արդյունքներն ու համագործակցության հեռանկարները, գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր։ Համատեղ նիստի արդյունքում հաստատվեց նաև խորհրդի նորացված կազմը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախագահությամբ։

Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 10.06.2022

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագիրն ուղղված է ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների և դրանք պարունակող սարքավորումների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը: Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որը ենթադրում է հիդրոֆտորածխածինների չափաքանակի որոշում՝ հիմքում ունենալով այդ ոլորտում Հայաստանի տնտեսական կարիքների գնահատումը: Հայաստանի պարտավորությունները բխում են 2019 թվականին Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ: Միջոցառումների իրականացման աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ 10 մարզերը և մայրաքաղաք Երևանը: Քննարման ընթացքում

Տարեվերջյան հաշվետու համերգ և նկարների ցուցահանդես Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում

Տարեվերջյան հաշվետու համերգ և նկարների ցուցահանդես Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում 10.06.2022

    Հունիսի 8-ին Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ 2021-2022 ուստարվա հաշվետու համերգը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Վայք համայնքի, մշակութային, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ծնողների և Վայք քաղաքի արվեստասեր բնակիչների մասնակցությամբ:      Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հասմիկ Առաքելյանը: Համերգային ծրագիրը բացվեց դպրոցի մանկական երգչախմբի գեղեցիկ կատարումներով: Այնուհետ սաների կատարմամբ հնչեցին հայ և...

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ թիվ 6 նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ թիվ 6 նիստը 09.06.2022

Սույն թվականի հունիսի 10-ին, ժամը 14:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակում) տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ թիվ 6 նիստը: Օրակարգին ծանոթանալ այս

  Վայոց ձորի երաժշտական և արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ համերգ <Քույր դպրոցներ> ծրագրի շրջանակում

Վայոց ձորի երաժշտական և արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ համերգ <Քույր դպրոցներ> ծրագրի շրջանակում 08.06.2022

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երաժշտական, Վայքի ԽաչատուրՆերսիսյանի անվան արվեստի և Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցների սաները հունիսի 6-ին համերգային ծրագրով հյուրընկալվեցին Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Մինչ ելույթները

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 03.06.2022

Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ և ծնողներ, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները՝ բոլորիդ համար կարևոր այս գեղեցիկ տոնի՝ Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր ավարտական դասարանների աշակերտները վերջին անգամ են նստում դպրոցական նստարանին, շնորհակալության ու հրաժեշտի խոսքեր ասում սիրելի ուսուցիչներին, հարազատ կրթօջախին և մուտք գործում կյանքի հասուն երիտասարդության ժամանակաշրջան: Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ մաղթում եմ համարձակություն, նախաձեռնողականություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Սիրելինե՛րս, համարձակորեն գնացեք ձեր երազանքների հետևից: Բայց ուր էլ որ գնանք, ինչ էլ որ դառնաք, ջանացեք լինել լավագույնը և փորձեք նոր ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով ու փորձով նպաստել ձեր ընտանիքի ու համայնքի, մեր մարզի և Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման գործընթացին: Եթե հավատաք ձեր ուժերին, ամեն ինչ կհաջողեք և որպես մեր երկրի ապագա տերեր, կարող եք հաջորդ սերունդներին ժառանգել ավելի հզոր ու խաղաղ հայրենիք: Սիրելի՛ ուսուցիչներ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 16:48:21