Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը 17.06.2022
Սույն թվականի հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ին, Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգին ծանոթանալ այս

Հունիսի 14-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների 2021-2022 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Համերգային ծրագրում ընդգրկված էին 2020-2021 ուսումնական տարում միջմարզային, հանրապետական և միջազգային տարբեր մրցույթ-փառատոններին մասնակացած և մրցանակների արժանացած սաների կատարումները: Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցի 27 շնորհալի սաներ մասնակցել են տարբեր մրցույթների և արժանացել պատվավոր մրցանակների և պատվոգրերի:

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցություն Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև 15.06.2022
ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև երկխոսության կարևորագույն ուղղություններից էր առևտրի և տնտեսության ոլորտներում համագործակցության ակտիվացումը և նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով այցի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես-հյուրասիրություն, որտեղ ներկայացված էին մարզի՝ արտահանման պոտենցիալ ունեցող մի շարք ընկերությունների արտադրությունը, ինչպիսիք են՝ Գետափի գինու գործարանը ( ), Frunze Estate Winery, Արենի գինու գործարանը, , , բնական հյութերի, պահածոների, թեյերի և այլ ընկերություններ։

Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցույունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին նաև հիմնադիր անդամներ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը և ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը: Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց օրակարգը, որը առաջարկվել էր Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից,

²ñ»ÝÇÇ Ñ³Ù³ÛÝù³å»ï³ñ³Ýը հայտարարում է համայնքային սեփականության հողամասերի ³×áõñ¹-í³×³éùÇ մասին 13.06.2022
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ- վաճառքի մրցույթի, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 14-ին, ժամը՝ 11.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում գործընկեր Արխանգելսկի մարզի պատվիրակությունը 13.06.2022
Հունիսի 8-ից 9-ը մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած գործընկեր Արխանգելսկի մարզի պատվիրակությանը՝ նահանգապետի առաջին տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ։ Այցելությունը իրականացվել է 2012թ. հոկտեմբերի 13-ին երկու մարզերի միջև կնքված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության համաձայնագրի շրջանակներում՝ առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և համագործակցության հետագա քայլերի ուրվագծման նպատակով: Կողմերի միջև երկխոսության կարևորագույն ոլորտներից էր համագործակցությունը մշակույթի և կրթության՝ ներառյալ նախադպրոցական, լրացուցիչ և միջին մասնագիտական ոլորտներում, որի շրջանակներում այցելություններ են կատարվել մարզի մի շարք կրթական հաստատություններ։