Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Մեծ հայրենականում զոհված վայոցձորցիների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Մեծ հայրենականում զոհված վայոցձորցիների հիշատակին 09.05.2022

Մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ղեկավարներն այցելեցին Եղեգնաձորի Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտերում զոհված վայոցձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրներում և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց պայծառ հիշատակը: Հավերժ հիշատակ ու փառք մեր հերոսներին: Խաղաղություն մեր երկրին:

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ Եղեգնաձոր քաղաքում

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ Եղեգնաձոր քաղաքում 06.05.2022

Սիրելի՛ վայոցձորցիներ մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում են Եղեգնաձոր քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ հունիսի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ մայիսի 27-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել` +37498315955 (Նարինե Սահակյան):

Տեղի կունենա Եղեգիս համայնքի  ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 06.05.2022

Սույն թվականի մայիսի 10-ին, ժամը 15:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական թիվ 4 նիստը: Օրակարգին ծանոթանալ այս

Վայոց ձորի գործարարները ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են մեդալներով

Վայոց ձորի գործարարները ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են մեդալներով 06.05.2022

Մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել էր մարզի մի շարք գործարարների, ովքեր Արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար խրախուսվելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են մեդալներով։

<Մարտական ծառայություն> մեդալով պարգևատրում Վայոց ձորի մարզում

<Մարտական ծառայություն> մեդալով պարգևատրում Վայոց ձորի մարզում 06.05.2022

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի բնակիչ Նորայր Աշոտի Սողոմոնյանը հետմահու պարգևատրվել է մեդալով։ Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսի պարգևը նրա պապիկին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը՝ երախտագիտություն հայտնելով Նորայր Սողոմոնյանի ընտանիքին և պատրաստակամություն հայտնելով լինել նրանց կողքին, քանզի մեր հերոսներին իրապես և անկեղծորեն հիշել՝ նշանակում է թև ու թիկունք լինել նրանց ծնողներին, ամուսիններին և երեխաներին:

²ñ»ÝÇÇ Ñ³Ù³ÛÝù³å»ï³ñ³Ýը հայտարարում է համայնքային սեփականության հողամասերի ³×áõñ¹-í³×³éùÇ մասին

²ñ»ÝÇÇ Ñ³Ù³ÛÝù³å»ï³ñ³Ýը հայտարարում է համայնքային սեփականության հողամասերի ³×áõñ¹-í³×³éùÇ մասին 06.05.2022

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի ու հողամասերի աճուրդ- վաճառքի մրցույթի, որը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 7-ին, ժամը՝ 11.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 18:33:22