Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 15.11.2022
Սույն թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

Տեղի կունենա Արենի համայնքի ավագանու հերթական թիվ 13 նիստը 14.11.2022
Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Արենիի համայնքապետարանում տեղի կունենա Արենի համայնքի ավագանու թիվ 13 հերթական նիստը: Օրակարգին կարող եք ծանոթանալ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական թիվ 12 նիստը 14.11.2022
Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու 12 հերթական նիստը օրակարգային հետևյալ հարցերով՝

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի 11.11.2022
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի, որը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 10.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ

Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մրցաշար Վայոց ձորի մարզում 11.11.2022
Նոյեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզի համայնքների և ՀՀ ԳՄ տարածքային կառույցների ղեկավարներ, և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր։



