Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դռների օր Եղեգնաձորի բժշկական կենտրոնում

Բաց դռների օր Եղեգնաձորի բժշկական կենտրոնում 04.07.2022

Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ Էրեբունի ԲԿ հետ համատեղ կազմակերպվել էր բաց դռների օր։ Բժիշկների թիմի ղեկավար, Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Արլետա Ազիզբեկյանը ներկայացրեց իրականացվող ծրագիրը, նպատակը, և շնորհակալություն հայտնեց Եղեգնաձորի ԲԿ-ին արդյունավետ համագործակցության համար, նշելով, որ միայն կողմերի համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի։

Պարգևատրում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Պարգևատրում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 29.06.2022

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանին պարգևատրեց պատվոգրով՝ ծրագրի իրազեկման արշավի նախապատրաստման և իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն հայտնելով աշխատանքային պարտականությունները արդյունավետ և բարեխիղճ կատարելու համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ սա լավագույն առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու տարիների ընթացքում նրա ներդրած ջանքերը։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ 29.06.2022

2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս-դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգին ծանոթանալ այս

Վայոց ձորի մարզպետն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավարին

Վայոց ձորի մարզպետն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավարին 29.06.2022

Հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց պարոն Խավցուկովին այցելության ու համագործակցության համար, և պատրաստակամություն հայտնեց գործադրել հնարավոր բոլոր ջանքերը այդ փոխգործակցության ամրապնդման և ԿԽՄԿ գործունեությանը նպաստելու ուղղությամբ: Մուհամեդ Խավցուկովը տեղեկացրեց, որ (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակությունը սկսել է գործել

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել  <Նազանի Projekt> ժողգործիքների անսամբլի համերգին

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել <Նազանի Projekt> ժողգործիքների անսամբլի համերգին 28.06.2022

Հունիսի 27-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել ժողգործիքների անսամբլի համերգին: Համերգային ծրագրում անսամբլի մենակատարները հանդիսատեսին ներկայացրին

<Բաց դռների օր> Եղեգնաձորի բժշկական կենտրոնում

<Բաց դռների օր> Եղեգնաձորի բժշկական կենտրոնում 27.06.2022

Հարգելի՛ վայոցձորցիներ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 17:59:12