Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Օգոստոսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները և մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների ղեկավարները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը բացման խոսքում ողջունեց խորհրդակցության մասնակիցներին, շնորհավորեց կրթական համակարգի աշխատակիցներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, ապա խոսքը փոխանցեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց

Ցավակցական ուղերձ 17.08.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանն իր խորին ցավակցությունն է հայտնում և կիսում է առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքների ու հարազատների վիշտը՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր 16.08.2022
Հարգելի վայոցձորցիներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը․