Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 07.10.2022

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Գրադարանը շատ թանկարժեք պահոց է՝ լեցուն հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության մտքի գանձերն ամբարող գրքերով, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին` հաղորդակից լինել անցյալի փորձին, ճանաչել աշխարհն ու պատկերացումներ կազմել ապագայի մասին: Գրադարանավարի մասնագիտական գործունեությունը ոչ միայն արժեքավոր գրքերի պահոցները, գրադարային ֆոնդերում եղած տպագիր այլ տեղեկատվական նյութերը պահել-պահպանելու և մշտապես արդիականացնելու պատասխանատվություն է, այլև հանճարների ստեղծած մտավոր գանձերին ու մտքերին ընթերցողներին հաղորդակից դարձնելու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ապահովմանը և հասարակության տարբեր տարիքի անդամների մոտ բարձրաճաշակ գրականության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը: Գրադարանավարի մասնագիտական արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է նաև,

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2022

Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մանկավարժությունը նվիրում է երեխաներ կրթելու ու դաստիարակելու դժվարին, բայցև հայրենանվեր ու պատվաբեր գործին, նվիրում՝ երեխային գիտելիք հաղորդելուն զուգընթաց, նրա հոգում մարդկային լավագույն որակներ ձևավորելու գործընթացին: Սերունդները միշտ ուսուցանողների վառ օրինակներով են ըմբռնում հայրենասիրության, մարդասիրության, քաջության, պատասխանատվության գաղափարները: Շնորհակալ ենք Ձեզանից լավագույն սերունդներ կրթելու և դաստիարակելու համար: Ձեր բազմաթիվ սաներ այսօր աչքի են ընկնում կրթության, գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության և տնտեսության զարգացման այլ ոլորտներում՝ իրենց նվիրվածությամբ և գիտելիքների անսպառ պաշարով, որոնք Դուք եք սերմանել նրանց հոգիներում:

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 05.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 04.10.2022

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորրյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորրյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2022

Սիրելի՛ տարեցներ, Սիրով ու ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է գնահատելու մեր ծերունազարդ տարեցներին և առավել հոգատար լինելու հենց այսօր, թեև ավագ սերնդի նկատմամբ ամենօրյա հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է: Երջանկություն է ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր տատ ու պապերի կողքին, դասեր առնել նրանց փորձից, ամեն օր օրհնություն ստանալ նրանցից, ովքեր մեծ ավանդ ունեն մեր մարզի պատմության կերտման գործում և իրենց հարուստ կենսափորձով այսօր վառ օրինակ են երիտասարդ սերնդի համար:

Վայոց ձորի մարզպետն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին

Վայոց ձորի մարզպետն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին 01.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը առթիվ այցելեցին Արենի և Եղեգնաձոր համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ այցելեց տարեցների ընտանիքներ, զրուցեց և հետաքրքրվեց նրանց առօրյայով՝ մաղթելով քաջառողջություն ու երջանիկ ծերություն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 16:48:21